Երևանցի 1400 զինվորների ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում կյանքի կոչված սոցիալական բաղադրիչի ծրագրերից մեկն էլ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողներին իրենց որդիներին տեսակցելու հնարավորության ընձեռումն էր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ տարածքների զորամասեր են ուղևորվում շուրջ 1400 ժամկետային զինծառայողների ծնողներ: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ է մաղթել Երևանի […]