23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նրանք շարունակել ու լրացրել են իրար… /վիդեո/

«Ես այս ամենը այլ կերպ եմ մեկնաբանում, ինչ որ մեկը նախկին նախագահ է, ինչ որ մեկը նախկին վարչապետ է, կամ ԱԺ նախագահ: Օրինակ` ինձ այս ամենը չի խանգարել լինել նախկին պատգամավոր, չի խանգարել զբաղվել քաղաքականությամբ, որովհետև, իմ կարծիքով, քաղաքական գործնեությունը փորձություն է պահանջում»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով նախկինում եղել է ՀՀ վարչապետ և ԱԺ նախագահ:

Հարությունյանն անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակի այն կետերին, որտեղ ինչ-որ չափով սահմանափակվում են նախկին նախագահների առաջիկա գործառույթները: Նա նշեց, որ շատ հարգում և գնահատում է Անկախ Հայաստանի երեք նախագահներին:

«Կանցնեն տարիներ, տասնամյակներ և մեր նախագահներին ապագա պատմաբաններն ու սերունդները կվերլուծեն, ու ոչ թե այսօրվա հոգսերով , այլ վրձնահարվածներով: Լևոն Տեր-Պետրոսյանի առաքելությունն էր նորանկախ Հայաստանի հիմքերը դնելը, ինչը հաջողեց: Քոչարյանը ամրացրեց նորանկախ Հայաստանի ֆունդամենտը: Սերժ Սարգսյանն էլ ստանձնեց ամենածանր գործը` Եվրոռեմոնտ: Երեք նախագահները մեկը մյուսին շարունակել են…»,- փաստեց քաղաքական գործիչը:

«Հավերժ նախագահներ ու հավերժ վարչապետներ չկան»,- ընդգծեց Խոսրով Հարությունյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ