Ջերմաստիճանը կնվազի

ՀՀ տարածքում սեպտեմբերի 27-30-ին, հոկտեմբերի 1-ին հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին կնվազի 1-2 աստիճանով: Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: