15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2015

Անընդունելի են Ադրբեջանի գործողությունները ԼՂՀ շփման գծում. ֆրանսիացի պատգամավոր

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանն անընդունելի է համարել Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա իր վրդովմունքը հայտնեց Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման առնչությամբ: «Պատերազմն ինքնին անընդունելի է: Քաղաքացիների վրա կրակելն անընդունելի է: Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հրադադարի ռեժիմի առկայության պարագայում զինվորների վրա կրակելը պետք […]

Դպրոցականն ընկել է 9-րդ հարկից` սելֆի անելու փորձի ժամանակ /ֆոտո/

Վոլոգդայի 17-ամյա բնակիչ Անդրեյը մահացել է` սելֆի անելու ժամանակ: Դպրոցականը որոշել է գեղեցիկ սելֆի անել, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունն ու վայր է ընկել 9-րդ հարկից, հայտնում է “Блокнтот”-ը: Նշվում է, որ տղան հայտնի էր իր էքստրեմալ սելֆիներով:

Նախագահի կողմից պարգևների ու շնորհակալագրերի են արժանացել /Ֆոտո/

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում են նախագահականից: Նիստի սկզբում ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ միջանկյալ […]

ԼՂՀ կառավարությունը մասնակիորեն կսուբսիդավորի էլէներգիայի ծախսերը

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ ԱրայիկՀարությունյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը: Խոսելով սոցիալական ծրագրերի մասին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանք համապատասխանում են ՀՀ-ում վարվողսոցիալական քաղաքականությանը, և այդ առումով նոր փոփոխություններ չեն նախատեսվում։ Այնուհետև կառավարությունը հաստատել է բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը։ Ինչպես նշել է վարչապետ Հարությունյանը, ժամանակի ընթացքում պետք է վերանայել այդ կարգիսկզբունքները, քանի որ արդար չէ, երբ պետությունը բոլոր քաղաքացիների ծախսերը հավասարաչափ է սուբսիդավորում։ Գործադիր մարմնի սահմանած կարգով մասնակի սուբսիդավորվելու է  նաև մեխանիկական եղանակով մատակարարվող ոռոգմանջրի համար ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը: Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխություներ են կատարվել էկոնոմիկայի  նախարարության աշխատակազմի համապատասխան բաժինների անվանումներում, հաստատվել են համապատասխանստորաբաժանումների կանոնադրությունները, իսկ ոլորտին վերաբերող մի շարք որոշումներ ուժը կորցրած են ճանաչվել։

«Քելբաջարում, մի օրվա մեջ 13 զոհ տվեցինք․․․․»/վիդեո/

Ազատամարտիկ Վլադիկ Աղաբեկյանը իր մարտական ուղին սկսել է, որպես «Շտապ օգնություն» մեքենայի վարորդ։ «Առաջին իսկ կանչով եղել եմ Երասխավանում ու նույն օրը մոռացա աշխատանքի մասին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը։ Աղաբեկյանը մի ամբողջ տարի տուն չի վերադառնում և զենք վերցրած սկսում է օրապահանջ կռիվը՝ հանուն հայրենիքի և ընտանիքի։ Հետո արդեն գնաց  Արցախ ու իր ներդրումը ունեցավ […]

ՀՀ հիվանդանոցներում խախտումներ են հայտնբերվել

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական, ընդլայնված նիստում ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը ներկայացրեց նախորդ կոլեգիայի որոշումով հանրապետության բուժօգնություն և սպասարկում իրականացնող 88 կազմակերպությունում, որից 32-ը` Երևանում, 56-ը` մարզերում, իրականացված մոնիտորինգի արդյունքները։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ուսումնասիրվել են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման համապատասխանությունը գործող իրավական ակտերին, ինչպես նաև դեղերի ու […]

Իգդիրում շարունակվում է ադրբեջանամետ ուժերի արշավը՝ ընդդեմ հայալեզու ցուցանակի

«Թուրք-ադրբեջանական բարեկամական միությունների ֆեդերացիայի» նախագահ, «Իգդիրը Ադրբեջանի տուն» միության ղեկավար Սերդար Ունսալն արձագանքել է Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների քառալեզու (այդ թվում հայերեն) գրությանը, որի վրա գրված էր բարի գալուստ և ցտեսություն, գրում է Ermenihaber.am-ը: Ունսալը նշել է, որ Թուրքիայում  հայասիրությունը գնալով աճում է և […]

Արցախում հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների անունները հայտնի են

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով հայ չորս զինծառայողների սպանության և մի քանի այլ զինծառայողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 25.09.2015թ.` ժամը 17:30-ի սահմաններում, հակառակորդի կողմից  N զորամասի պահպանության շրջանի ուղղությամբ հրանոթից արձակված արկերի պայթունների հետևանքով ստացած […]

Հակառակորդին լռեցնելու համար ՀՀ զինուժն այսուհետ օգտագործելու է հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ

Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: Հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի