22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՂՀ կառավարությունը մասնակիորեն կսուբսիդավորի էլէներգիայի ծախսերը

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ ԱրայիկՀարությունյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը:

Խոսելով սոցիալական ծրագրերի մասին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանք համապատասխանում են ՀՀ-ում վարվողսոցիալական քաղաքականությանը, և այդ առումով նոր փոփոխություններ չեն նախատեսվում։

Այնուհետև կառավարությունը հաստատել է բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը։ Ինչպես նշել է վարչապետ Հարությունյանը, ժամանակի ընթացքում պետք է վերանայել այդ կարգիսկզբունքները, քանի որ արդար չէ, երբ պետությունը բոլոր քաղաքացիների ծախսերը հավասարաչափ է սուբսիդավորում։

Գործադիր մարմնի սահմանած կարգով մասնակի սուբսիդավորվելու է  նաև մեխանիկական եղանակով մատակարարվող ոռոգմանջրի համար ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը:

Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխություներ են կատարվել էկոնոմիկայի  նախարարության աշխատակազմի համապատասխան բաժինների անվանումներում, հաստատվել են համապատասխանստորաբաժանումների կանոնադրությունները, իսկ ոլորտին վերաբերող մի շարք որոշումներ ուժը կորցրած են ճանաչվել։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ