Զոհված զինվորները հետմահու պարգևատրվել են

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահականը: Համաձայն հրամանագրերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Կարեն Շահինյանը, Հարութ Հակոբյանը: