25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Հրազդանի ՋԷԿ»-ը նույնպես կվաճառվի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդանի ՋԷԿ-ը, որը պատկանում է ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը, մեր տեղեկություններով, մոտակա ամիսներին վաճառվելու է։ Ինչպես տեղեկանում ենք ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լրատվական բաժնից, «ՀրազՋԷԿ»–ն արդեն սեփական դիմումի համաձայն դուրս է եկել բորսայի ցուցակից, ասել է թե՝ առաջին քայլն արված է։ Բորսայում լինելով՝ ընկերությունն ստիպված էր լինում ներկայացնել մի շարք հաշվետվություններ, ինչը նրա գործունեությունը դարձնում էր թափանցիկ։

Տվյալ դեպքում, ՋԷԿ-ի վաճառքը կազմակերպելու նպատակով, պետք է իրականացվեր աճուրդ, որի ընթացքում էլ պետք է ընտրվեր լավագույն առաջարկը։ Սա ձեռնտու չէ «Ինտեր ՌԱՕ»–ին, քանի որ, մեր տեղեկություններով, պոտենցիալ գնորդն արդեն հայտնի է։ Ի դեպ, հիշեցնենք, որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերն օտարում է օֆշորային մի ընկերության»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ