10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Էրդողանը լրագրողների հետ խոսել է Պուտինի հետ ունեցած հանդիպումից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է պատմել  սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր  Պուտինի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Canlihaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝  Էրդողանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Սիրիայի խնդիրը:  Էրդողանը նշել է, որ հանդիպման ժամանակ առաջարկ է արվել Սիրիայի հարցի լուծման համար ԱՄՆ-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ համաձայնեցված գործունեություն ծավալել: Ըստ Էրդողանի՝ հետագայում այդ եռյակին կարող են միանալ Սաուդյան Արաբիան և Իրանը, ապա՝ Եվրամիությունը, Քաթարն ու Հորդանանը:

«Պուտինի հետ քննարկեցինք երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև՝ տարածաշրջանային խնդիրները: Իսկ տարածաշրջանային խնդիրներից ամենաառաջնայինը՝ Սիրիան: Երկկողմ հանդիպմանը մասնակցեցին նաև մեր արտգործնախարարները: Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի համար Նյու Յորք է գնալու: Այնտեղ էլ, իհարկե, այլ հարցերի շարքում կքննարկվի նաև Սիրիայի հարցը: Մենք գործընթացին կհետևենք մեր արտգործնախարարի միջոցով»,- ասել է Էրդողանը:

Անդրադառնալով  ահաբեկչության խնդրին՝ Էրդողանը նշել է, որ Ռուսաստանը «երբեք աչք չի փակի  Թուրքիայի նկատմամբ որևէ ահաբեկչության վրա»:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ