Հրադադարի ռեժիմից ի վեր` Ադրբեջանն 1-ին անգամ 122 մմ Դ-30 հրանոթ է կիրառել /Ֆոտո/
Սեպտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումհակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (16 արկ/, 82 /28 արկ/, և 120մմ /2 արկ/ ականանետերիցու ՌՊԳ-7 /1 արկ/ և ՀԱՆ-17 /30 արկ/ տիպինռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբարձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ լրատվական ծառայությունը:
Վերոնշված զինատեսակներից բացի հայկականդիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107/12 արկ/ տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, ինչպես նաև կրակիդադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 մմ Դ-30 /30 արկ/ հաուբից հրանոթ (լուսանկարները ստորև):
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են: