15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բուժքույրը միայն բժշկի օգնական չէ. Արմեն Մուրադյան

Առողջապահական համակարգում բուժքույրերի կարևոր դերն արժևորելու, մասնագիտական տարբեր խնդիրները քննարկելու և համատեղ ծրագրեր մշակելու նպատակով աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած շուրջ 50  մասնագետներին միավորել է  Առաջին ասիական տարածաշրջանային բուժքույրական համաժողովը, որին կհաջորդի Հայաստանի երրորդ միջազգային բուժքույրական համագումարը: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

«21-րդ դարում խիստ կարևորվում է բուժքույրական աշխատանքը, հաշվի առնելով, որ բժշկագիտությունը և մասնավորապես բժշկությունը ձգտում են դեպի չափագրում, թվայնացում, պրոտոկոլային մոտեցումներ: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ այն մեծ գթասրտությունը, որն առկա է այս մասնագիտության մեջ չի կարող փոխարինվել ոչ մի տեսակի պրոտոկոլներով»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա գնահատմամբ` փաստ է, որ բուժքույրը ոչ միայն  բժշկի օգնականն է, այլև ինքնուրույն մասնագիտություն, որը կոչված է իրականացնել մարդասիրական առաքելություն:

«Բուժքույրական գործն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է առողջապահական համակարգում և այս գործունեության մեջ ևս առաջնահերթությունը տրվում է որակին»,- ընդծեց Արմեն Մուրադյանը:

Նա առանձնակի կարևորեց բուժքույրերի դերը հանրային առողջապահական, կանխարգելման ծրագրերի իրականացման գործում:

Արմեն Մուրադյանը  բարձր գնահատեց համաժողովի կազմակերպիչների` մեր երկրում բուժքույրական գործի զարգացմանն ուղղված երկարամյա աշխատանքը` մաղթելով բոլոր մասնակիցներին մարդկային ջերմություն և քաջառողջություն:

«Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ալինա Քուշկյանը նշեց, որ համաժողովը հնարավորություն է ընձեռել մասնակիցներին բարձրացնել պատրաստվածությունը,  ծանոթանալու միջազգային փորձին:

«Համաժողովը առաջին հերթին կարևորվում է նաև բնակչության  առողջության պահպանման բարելավման տեսանկյունից»,- շեշտեց նա:

Առաջին ասիական տարածաշրջանային բուժքույրական համաժողովին մասնակցում են Միջազգային բուժքույրական միության նախագահ Սիգմա Տետա Տաուն, դոկտոր Հեստեր Կլոպերը, նույն միության գործադիր տնօրեն Պատրիցիա Թոմպսոնը, տարածաշրջանային համակարգող Կլաուդիա Լայը:

Համաժողովի շրջանակում անրդրադարձ կկատարվի բուժքույրերի նաև  գիտական  և մանկավարժական գործունեությանը վերաբերող, ինչպես նաև այլ արդիական հարցերի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ