7 պատճառ՝ հնդկաձավար ուտելու համար
Հնդկաձավարի մեջ հանքանյութերի և վիտամինների չափաբաժինը մյուս ձավարատեսակների համեմատ գրեթե 3 անգամ ավելի շատ է:
➡Վիտամին՝ А, В1, В2, В3, В6, В9, Е, Н, PP
➡Միկրոտարրեր՝ երկաթ, կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, քլոր,ֆոսֆոր, յոդ, մեղր, ցինկ, մոլիբդեն, վանադիում, տիտան, անագ
➡Մոնոսախարոիդներ
➡Մոխիր
➡Մանրաթելեր
➡Օսլա
Ինչ վերաբերում է ճարպերին, սպիտակուցներին և ածխաջրերին, ապա այս դեպքում ևս հնդկաձավարն առաջին տեղում է: Ճարպերը հիմնականում բուսական ծագման են, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը և կարգավորում նյութափոխանակությունը: Հնդկաձավարի բաղադության մեջ մտնող սպիտակուցներն իրենց հերթին պարունակում են մեծ քանակությամբ ամինաթթուներ:
Հնդկաձավարը օրգանիզմի համար համարվում է առողջ սննդատեսակ: Այն ամրացնում է արյունատար անոթների պատերը, նյարդային համակարգը` նվազեցնելով դեպրեսիայի հավանականությունը: Հնդկաձավարի օգտագործումն անփոխարինելի միջոց է հետևյալ դեպքերում`
➡ քրոնիկ հոգնածություն, սթրես,
➡ իմունիտետի հետ կապված խնդիրներ, թունավորում,
➡ աղեստամոքսայինն տրակտի խանգարումներ, գաստրիտ, մարսողության խանգարումներ,
➡ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ` հիպերտոնիա, աթերոսկլերոզ
➡ անեմիա,
➡ շաքարային դիաբետ,
➡ տարբեր տեսակի ծագման ուռուցքներ, նորագոյացություններ: