29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տավուշում պատրաստ են պատերազմի /վիդեո/

Տավուշի մարզի սահմանային գյուղերում այս պահին հարաբերական անդորր է։ Henaran.am-ի Տավուշում գտնվող թղթակցի հաղորդմամբ գյուղում խուճապ չկա։ Գյուղացիները միշտ էլ պատրաստ են կռվի։

Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը մեզ  հետ զրույցում նշել է․ «Մենք արդեն 25 տարի այս պայմաններում ապրում ենք,բայց չենք նեղսրտում ու չենք լքում մեր գյուղերը։Մենք ունենք հզոր՝ հայոց բանակ։ Ճիշտ է թշնամին նենգ է ու կարող է կրակել խաղաղ, աշխատող խաղողագործի վրա, բայց չի կարող կոտրել մեր կամքը»,-հավաստել է Սաղոյանը։

Տավուշեցիները նկատում են, որ իրենք միշտ էլ սպասում են պատերազմի վերսկսմանը։

«Կամ էս կողմ պետք ա լինի, կամ էն կողմ, ճանապարհը մեկնա՝ պատերազմը չի ավարտել, բայց էս վիճակը պետք ա վերջ ունենա»,-ասաց գյուղացիներից մեկը։

Հիշեցնենք, Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կան 20-ից ավելի վիրավորներ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ