Կոռուպցիոն ռիսկեր գիտական աստիճանների շնորհման ճանապարհին

ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) խախտել է պրոֆեսոր‚ տնտեսական գիտությունների թեկնածու Ամալյա Սարիբեկյանի իրավունքը: Պրոֆեսոր Սարիբեկյանը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության մասնագիտական խորհրդում հրապարակային պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը‚ ինչի արդյունքում Խորհուրդը որոշել է նրան շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և դիմել Բարձրագույն որակավորման հանձնաժողով՝ աշխատանքը հաստատելու և համապատասխան վկայագիր տալու […]