04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանությունում կեղծել են

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Լարվենտ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները 2015 թվականի հունիսի 21-ին անձնական խուզարկության են ենթարկել քաղաքացի Թ. Ա.-ին, սակայն այդ մասին արձանագրություն չեն կազմել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի լրատվության ծառայությունից:

Ոստիկանության աշխատակիցները Թ. Ա.-ին անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությունը կազմել են հետագայում՝ դրանում մտցնելով կեղծ տվյալներ ինչպես խուզարկության կատարման վայրի, այնպես էլ՝ ժամանակի և մյուս օբյեկտիվ հանգամանքների մասին:

Լարվենտ Հ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ