15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քրիստինե Պեպելյանը պաշտոնապես հայտարարում է

Քրիստինե Պեպելյանն իր ֆեյսբուքյան հանրագրում գրում է.

«Էրեբունի-Երևան» տոնակատարություններից գոյացած ողջ հոնորարս կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան:

Ես՝ որպես հայ մարդ, որպես երգչուհի ու որպես «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների մասնակից չկարողացա անմասն մնալ արդեն քանի օր համացանցում քննարկվող թեմայից:

Իմ կարծիքով Երևանի քաղաքապետարանից ինչ որ բան պահանջելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նման միջոցառումների հետ կապված աշխատանքները իրականացվում են ամիսներ առաջ ու ահռելի աշխատանք է արվում նախապատրաստական աշխատանքների համար:

Իհարկե, ես, ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, նույնպես խոր ցավով եմ տեղեկանում սահմանին տիրող իրավիճակի մասին: Խոնարհվում եմ հայրենիքիս պաշտպանների առջև, խոնարհվում եմ նաև մեզ իրենց կյանքի գնով պաշտպանած հերոսների շիրիմների առջև, իսկ հայ զինվորիս մայրերին ուժ ու կորով եմ մաղթում:

Ինչպես շատ երաժիշտներ, ես նույնպես մեկ ամիս առաջ եմ իմ համաձայնությունը տվել՝ Երևանի տոնին մասնակցելու համար:

Ես այս պահից պաշտոնապես հայտարարում եմ.  համերգի իմ ողջ հոնորարը ես կկրկնապատկեմ (իմ միջոցներով) և կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան՝ ինչ որ չափով փարատելու մեր սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը:

Կոչ եմ անում բոլոր գործընկերներիս նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ. Դուք այսպես և՛ չեք «վիրավորի» ձեր մայրաքաղաքին, և՛ ինչ որ չափով կօգնեք մեր սահմանամերձ բնակիչներին:
Հարգանքներով՝ Քրիստինե Պեպելյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ