15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Բա հու՞վա ինձ ղրկալ … մեկա մինչև չմեռնենք չեն հավատա ».

Օգտատեր Արշակ Զաքարյանը մարտական գործողությունների կիզակետից գրում է.

«Մարտական գործողությունների ժամանակ, առաջին գծում անմիջական խնդիր կատարող շարքայիններից մեկը անընդհատ ինձ խնդրում էր որ իրեն չնկարեմ, խուսափում էր և տեսախցիկից և ֆոտոապարատից:

Հետագայում պարզեցի որ Արցախի հերոս գեներալի` շատ բարձր պաշտոնյայի որդի է: Սկզբից զարմացա` դե ականջներս լսել ու սովորել է, որ «միայն աղքատների երեխեքն են ծառայում, դե թող էդ գեներալները իրանց երեխեքին ուղարկեն առաջին գիծ» հետո ակամայից հիշեցի որ վերջերս զոհված երկու զինծառայող էլ էին բավականին բարձրաստիճան սպաների որդիներ, ովքեր ըստ «մեզ» հանգիստ կարող էին կամ ազատվել կամ էլ «սպիտակ վարատնիկավոր» տեղում ծառայել, բայց տես որ ոչ միայն առաջին գծում են, այլ զոհվել են Հայրենիքը պաշտպանելիս:

Չհամբերեցի, մոտեցա այդ գեներալի որդուն, շարքային, ու հարցրեցի` «պապադ գիտի՞, որ էստեղ ես, էս վտանգավոր գոտում էս վտանգավոր «օպերացիայի» ժամանակ: Երիտասարդը ժպտաց ու ասեց «բա հու՞վա ինձ ղրկալ, որ էս գործն անիմ))) »: Հետո շատ խոսեցինք, հարցրեցի բա ինքը չի լսե՞լ, որ նման կարծիք կա, թե իր նմանները չեն ծառայում, ինչի՞ չի ուզում որ նկարեմ տեսնի ժողովուրդը:

Հենա գնացեք Նորոյի թաղումը նկարեք, մեկա մինչև չմեռնենք չեն հավատա, չնայած էդ վախտ էլ չեն հավատա, ով միտված ա չհավատալու ուզում ես ճրագ դառի վառի իր համար մեկա իր կարծիքը չի փոխելու, էդ որովհետև իրա կարծիքը չի էդ իրան «ասել» են, հենց հավատաց էլ փող չի ստանա (ժպտում է) համ էլ ես ումի՞ց եմ պակաս, որ չծառայեմ, պապս կռվելա, հերս կռվելա ես իրանցից ի՞նչ պիտի սովորեի…

Երբ հասանք ՀԴԿ ինձ մատով սկսեցին մատնացույց անել ծառայող պաշտոնյաների որդիներին … Էլ չզարմացա, որ շատ էին, արդեն հասկացել էի, որ ամեն մի տարածված կարծիք հալած յուղի տեղ երբեք չեմ ընդունելու, որպես կանոն թյուր կարծիքն է շատ տարածվում, քանզի դա ականջ շոյող կարծիք է, իսկ ճշմարտությունը ոչ: Ցավոք, այս դարում ոչ թե բարի ու լավ լուրն է ականջ շոյում, այլ բոթն ու բամբասանքը…»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ