ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների առաջընթացը

Ստրասբուրգում Վեհաժողովի աշնանային լիագումար նստաշրջանի կապակցությամբ գումարված նիստի ժամանակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովն ընդունել է հետեւյալ հայտարարությունը. «Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների առաջընթացը, որն իրականացվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ: Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ արդյունքում ստացվել է միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ փաստաթուղթ: Հանձնաժողովը նաեւ ողջունում է այն փաստը, որ սահմանադրական փոփոխություններն […]