25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Դավութօղլուի և Միշելի հանդիպման թեման եղել է Բելգիայի խորհրդարանի ընդունած ցեղասպանության բանաձևը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն տարբեր երկրների առաջնորդների շարքում հանդիպել է նաև Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի հետ, գրում է  Ermenihaber.am-ը:

Նրանց հանդիպման գլխավոր թեման եղել է հուլիսին Բելգիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված բանաձևը:

Ըստ աղբյուրի` Բելգիայի վարչապետը նշել է, որ այդ բանաձևն ունի զուտ քաղաքական նշանակություն և չի ենթադրում որևէ իրավական հետևանք:

Դավութօղլուն էլ դժգոհել է, որ չնայած բանաձևի իրավական հետևանքներ չպարունակելու մասին հայտարարություններին` այն չընդունած պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել (նկատի ունի Բելգիայի խորհրդարանի ազգությամբ թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրին – EH):

Դավութօղլուն ավելացրել է նաև, որ իրենք պատրաստ են քննարկել բոլոր թեմաները, այդ թվում և վերոնշյալ թուրք պատգամավորի կուսակցությունից հեռացնելու հարցը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ