28 Հունիսի, Saturday, 2025
KFC

Գրիպի պատվաստում ողջ երկրով մեկ

Հոկտեմբերի 2-ից Հայաստանի ողջ տարածքում ևս գրիպի պատվաստում կիրականացվի: Այս մասին Henaran-ի հետ զրույցում ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Հոկտեմբերի 2-ին սպասում ենք պատվաստանյութի առաջին խմբաքանակին: Եվ դրանից հետո արդեն հնարավոր կլինի պատվաստումներ իրականացնել բնակիչների շրջանում»: Իմունականխարգելման ծրագրի ղեկավարն ասաց, որ պատվաստումները պարտադիր բնույթ չեն կրի: Կպատվաստվեն այն մարդիկ, ովքեր կցանկանան:

«Բացառություն կլինեն միայն բարձր ռիսկայնության խմբի մեջ մտնողները, որոնց պատավաստումը պարտադիր-ցանկալի կլինի: Դրանք մանկատան երեխաներն ու ծերանոցի բնակիչներն են: Սակայն այս դեպքում էլ ամբողջովին պարտադիր չէ պատվաստումը, և եթե որևէ մեկը չցանկանա պատվաստվել, հանգիստ կարող է դիմում գրել ու հրաժարվել»,- մանրամասնեց Գայանե Սահակյանը:

Նշենք, որ գրիպի դեմ պատվաստումը, մյուս պատվաստումների նման, անվճար կլինի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ