Արտակարգ պատահար «Նուբարաշեն» կալանավայրում. Ժողովուրդ

«Արտառոց դեպք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Դատապարտյալ Կարեն Ֆիթլջյանը սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է բուժօգնությունն ուշացնելու պատճառով։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, Աբովյան քաղաքի բնակիչ Կարեն Ֆիթլջյանը քրեակատարողական հիմնարկում մի քանի օր շարունակ վատ է զգացել և այդ մասին տեղյակ է պահել ՔԿՀ պատասխանատուներին, սակայն, ամենայն հավանականությամբ, ՔԿՀ պատասխանատուները ընթացք չեն տվել դատապարտյալի բողոքին։ Արդյունքում սեպտեմբերի 25-ի լույս […]