25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Արտակարգ պատահար «Նուբարաշեն» կալանավայրում. Ժողովուրդ

«Արտառոց դեպք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Դատապարտյալ Կարեն Ֆիթլջյանը սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է բուժօգնությունն ուշացնելու պատճառով։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, Աբովյան քաղաքի բնակիչ Կարեն Ֆիթլջյանը քրեակատարողական հիմնարկում մի քանի օր շարունակ վատ է զգացել և այդ մասին տեղյակ է պահել ՔԿՀ պատասխանատուներին, սակայն, ամենայն հավանականությամբ, ՔԿՀ պատասխանատուները ընթացք չեն տվել դատապարտյալի բողոքին։

Արդյունքում սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը՝ ժամը 5:40-ի սահմաններում, Կարենի ինքնազգացողությունը այն աստիճան է վատացել, որ ՔԿՀ պատասխանատուները շտապօգնություն են կանչել, սակայն չեն կարողացել Կարենի կյանքը փրկել։ Կարեն Ֆիթլջյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էր գտնվում դեռևս 2007 թվականից։

Նա այն մարդկանցից էր, որ 2001-ից մինչ 2007-ի հունվարը, ավազակախմբի հետ մտնելով մարդկանց բնակարանները, ներկայանում էին որպես «լույսի», «գազի» մարդ, թաղապետարանի աշխատակից, տնտղում բնակարանում թալանման ենթակա ինչ կա, իսկ երկու օր անց արդեն դիմակներով մտնում բնակարաններ՝ թալանի։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ