Սուսաննան ստիպված դանակահարել է հաճախորդին. Ժամանակ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ավարտվել է Սուսաննա Ա.-ի գործի դատական քննությունը:
2015 թվականի հունվարի 11-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 20-ին «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել ոմն Հովիկ՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով: Ոստիկաններին Հովիկը հայտնել է, թե այդ օրը, գիշերվա ժամը 2-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի տարածքում գտնվող գիշերային ակումբի դիմաց ինքը վիճաբանել է երկու անծանոթ երիտասարդների հետ, որի ժամանակ անծանոթներից մեկը դանակով հարվածել է իրեն:
Հարուցվել է քրեական գործ՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը՝ հունվարի 11-ին, «Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել 34-ամյա Սուսաննա Ա.-ն՝ դեմքի քերծվածքներով:
Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է Հովիկ Ս.-ի հետ վիճաբանության արդյունքում:
Բուժօգնություն ստանալուց հետո Սուսաննան ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ներկայացրել է գրպանի ծալովի դանակ ու հայտնել է, որ ինքն այդ դանակով մարմնական վնասվածք է պատճառել Հովիկ Ս.-ին:
Հունվարի 16-ին Սուսաննա Ա.-ին մեղադրանք է առաջադրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով:
Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի հունվարի 11-ին, գիշերվա ժամը 3-ն անց 45-ին Հովիկ Ս.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում մտել է Զովունի գյուղում գործող «Դուբայ» հյուրանոցային համալիր՝ սենյակ պատվիրելու նպատակով:
Հյուրանոցի մատուցողուհի Սուսաննա Ա.-ն ճանաչում էր Հովիկ Ս.-ին, գիտեր, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ: Այդ պատճառով Սուսաննան սենյակ չի տրամադրել նրան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: