Ապագա կաթողիկոսը գլխավորում էր ղարաբաղցիների «Մահապարտների» գունդը

Magaghat.am-ը ներկայացբնում է Տեր ԳԱՐԵԳԻՆ եպիսկոպոս Հովսեփյանին (հետագայում` Գարեգին Ա Հովսեփյան. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո): Սարդարապատի հերոսամարտի ակտիվ մասնակիցներից: Գլխավորում էր ղարաբաղցիներից բաղկացած հինգերորդ գունդը, որը ստացավ «Մահապարտներ» անվանումը: Սիմոն Վրացյանը նրան համեմատում էր Ղևոնդ Երեցի հետ: Հերոսամարտի օրերին Գևորգ Ե Տփղիսեցու հրամանով նախադեպը չունեցող հրաման է արձակվում. Էջմիածնի հոգևորականությունը պիտի զինվի և ժողովրդի հետ մարտադաշտ դուրս գա: Կազմավորվել էր միայն հոգեւորականներից բաղկացած շուրջ 300 հոգանոց ջոկատ: Հնչեցվում են եկեղեցիների զանգերը Արագածից մինչեւ Արաքս, Սարդարապատից մինչեւ […]