18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Սկանդալներ, ԶԼՄ-ներ. ընդդիմության փրկությունը /վիդեո/

”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ոչ թե ասում է, որ  Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի, այլ եղած ընդդիմությունը բավական թույլ է: ”Ոչ թե չունենք ընդդիմություն, այլ թույլ են, ընդդիմություն գոյություն ունի, բայց քաղաքական գործընթացները, քաղաքական որոշումները նրա կողքով են անցում, և երկրի ղեկավարությունը նրան լսել պարտավոր չէ, քանի որ ոչ մի սպառնալիք չի ներկայացնում իր համար”,-Henaran.am-ի […]

Տաքսու վարորդը հափշտակել է ուղևորուհու հեռախոսը

Հուլիսի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ նախորդ երեկոյան մի կին իր 250.000 դրամ արժողության բջջային հեռախոսը մոռացել է տաքսի ծառայություններից մեկին պատկանող ավտոմեքենայում և կարծում է, որ այն հափշտակել է տաքսու վարորդը` 1994 թ. ծնված Դավիթ Ղ.-ն:Հուլիսի 10-ին, ժամը 20.40-ին, տաքսու վարորդը ներկայացել է բաժին:Կատարվում է հետաքննություն: 

Կառավարությունը դեռ չգիտի՝ մեռելոցները կմնան, թե ոչ

Կառավարության արտահերթ նիստում ընդունված որոշման համաձայն՝ հուլիսի 13-ին՝ Վարդավառի տոնին հաջորդող երկուշաբթին սահմանվեց որպես ոչ աշխատանքային (մեռելոց): Սակայն հաշվի առնելով պետության կողմից մատուցվող մի շարք ծառայությունների կարևորությունը՝ վարչապետի հանձնարարությամբ մի շարք պետական մարմինները երկուշաբթի կպահպանեն աշխատանքային ռեժիմը՝ ԴԱՀԿ, կադաստրի ստորաբաժանումներ, ինչպես նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել, որպեսզի […]

Իմ կյանք, իմ սեր. երգիչ Նորոյի սիրո խոստովանությունը

Երգիչ Նորոն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր նոր՝ «Եկա-եկա» երգը և կատարել հետևյալ գրառումը. «Եկա-եկա» իմ նոր երգը նվիրում եմ քեզ!!! Շնորհավորում եմ, իմ կյանք, իմ սեր, իմ ընկեր, իմ աղջիկ, մեր հոբելյանի ու քո տարեդարձի կապակցությամբ և ցանկանում եմ, որ միշտ լինես երջանիկ ինձ հետ միասին»: Կատարումն՝ այստեղ:

Անհնար է՝ աուդիտը ցույց տա, որ էլեկտրաէներգիան պիտի թանկանա

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար  Գագիկ Գինոսյանը կարծում է, որ ՀԷՑ-ում կատարվելիք աուդիտից ավելի կարևոր է այս համակարգը մենաշնորհից ազատելու հարցը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հնարավոր չէ, որ աուդիտը ցույց տա, որ թանկացում պիտի լինի: Հայաստանն ու ատոմակայան, էլեկտրաէներգիա է վաճառում Վրաստանին ավելի էժան գնով և այլն, ու այս ամենը […]

«Ոչ թալանինը» գնում է Վանաձոր /ֆոտո/

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան հանրագրում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով, որ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին են: Հիշեցնենք, որ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 18:00-ին, Վանաձորի Հայքի (նախկին` Կիրովի) հրապարակում հրավիրում է հանրային քննարկում: Նախաձեռնության տարածած հաղորդագրությունում նշվում է. «Քննարկման նպատակը մեր հետագա քայլերի, գործողությունների և միասնական օրակարգի մշակումն է: Ցանկալի է նաև […]

Հայաստանը մասնակցեց Հելսինկիի եզրափակիչ ակտի 40-ամյակին նվիրված ԵԱՀԿ բարձր մակարդակի հանդիպմանը

Հուլիսի 10-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցավ ԵԱՀԿ բարձր մակարդակի ոչ պաշտոնական հանդիպում, որը նվիվրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյա տարեդարձին: Միջոցառմանը Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Իր ելույթում նախարարի տեղակալը կարևորեց կոնսենսուսի սկզբունքի վրա հիմնված ԵԱՀԿ դերակատարությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում: Անդրադառնալով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքներին՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի