22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Սկանդալներ, ԶԼՄ-ներ. ընդդիմության փրկությունը /վիդեո/

”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ոչ թե ասում է, որ  Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի, այլ եղած ընդդիմությունը բավական թույլ է:

”Ոչ թե չունենք ընդդիմություն, այլ թույլ են, ընդդիմություն գոյություն ունի, բայց քաղաքական գործընթացները, քաղաքական որոշումները նրա կողքով են անցում, և երկրի ղեկավարությունը նրան լսել պարտավոր չէ, քանի որ ոչ մի սպառնալիք չի ներկայացնում իր համար”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Իսկանդարյանը շեշտեց, որ շատ լավ կլիներ, եթե հակառակ պատկերը լիներ, այսինքն` ուժեղ ընդդիմություն ունենայինք, որը կստիպեր նաև իշխանությանն ավելի լավը լինել:

Իսկ ուժեղ լինելու համար ընդդիմությունը չպիտի սպասի հաջորդ ընտրություններին, պետք է ձևավոևվի մի ուժ, որը ընտրական մեխանիզմներով չի միայն աշխատում:

”Դրա  համար կան պայմաններ, կան ԶԼՄ-ներ, կա Ազգային ժողով, որտեղ կարելի է սկանդալ անել, կարելի է սկանդալ չանել, այլ նախագծեր առաջարկել, և ոչինչ եթե դրանք չընդունվեն”,-նկատեց քաղաքագեը:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ