12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հայաստանը մասնակցեց Հելսինկիի եզրափակիչ ակտի 40-ամյակին նվիրված ԵԱՀԿ բարձր մակարդակի հանդիպմանը

Հուլիսի 10-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցավ ԵԱՀԿ բարձր մակարդակի ոչ պաշտոնական հանդիպում, որը նվիվրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյա տարեդարձին: Միջոցառմանը Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Իր ելույթում նախարարի տեղակալը կարևորեց կոնսենսուսի սկզբունքի վրա հիմնված ԵԱՀԿ դերակատարությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում:

Անդրադառնալով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքներին՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ դրանք հավասար են, և դրանց միջև որևէ հակասություն չկա: Նա մտահոգություն հայտնեց ԵԱՀԿ որոշ մասնակից պետությունների փորձերի առնչությամբ՝ մոռացության մատնել ազգերի հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքը: Ընդգծվեց, որ միակողմանի պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ ցամաքային շրջափակումը, բացասաբար է ներգործում հակամարտությունների խաղաղ կարգավորման վրա:

Հայկական կողմը անհրաժեշտ համարեց հակամարտությունների գոտիների բնակչության և նրանց ընտրյալ ներկայացուցիչների ներգրավումը հակամարտությունների կարգավորման բանակցային գործընթացում, ինչը կարժևորի ԵԱՀԿ դերակատարությունը հակամարտությունների հանգուցալուծման և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում:

Իր ելույթում նախարարի տեղակալ Հովակիմյանը կարևորեց ԵԱՀԿ և դրա համաձայնեցված միջնորդական ձևաչափերի գործունեության ակտիվացումը վստահության ամրապնդման, հանրությունների միջև շփումների և հաշտեցման գործընթացներում: Նա վերահաստատեց Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կառուցողական միջնորդությանը և տարածաշրջանում խաղաղությանը:

Միջոցառման շրջանակներում Աշոտ Հովակիմյանը նաև երկկողմ հանդիպումներ ունեցավ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Միքայել Գեորգ Լինկի, Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Բենեդետո Դելլա Վեդովայի և ԵԱՀԿ գերմանական նախագահության հատուկ ներկայացուցիչ Գերնոտ Էրլերի հետ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ