18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Կարճ յուբկով ու կրծկալով տղա. տաքսու վարորդը զարմացած է

Տաքսու վարորդը ամենից շատ է շփվում հասարակության տարբեր խավի ներկայացուցիչների հետ: Տաքսու վարորդներից շատերը , եթե ցանկանան գրքեր կգրեն ժամանակի ու մեր օրերի մասին, որը կլինի օբյեկտիվ տարեգրություն: 26 ամյա Վահանը արդեն քանի տարի տաքսի է վարում.”Կարգին տղա եմ, տուն տեղ, ազիզ բալա ու կնիկ”,-իր ուղևորին ասաց նա (Henaran.am-ի թղթակցին): “Բայց սենց ապրել չի լինում, […]

Խիստ նկատողություն է տվել

 Հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերով՝ հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ իրականացված միջոցառման ընթացքում, ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի  հանձնարարությամբ նույն օրը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն: Հուլիսի 13-ի դրությամբ կատարված քննության արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել […]

Ամեն ինչ լղոզված է. «Ոչ թալանինն»՝ աուդիտից ու իր հետագա քայլերից

«Ոչ թալանին» նախաձեռնությունը դեռևս չի որոշել՝ մասնակցելու է ՀԷՑ-ում կայանալիք աուդիտին, թե ոչ: Դա կախված է նրանից, թե աուդիտը ինչ տեսակի կլինի: «Աուդիտ անցկացնելու առաջադրանքը միայն Սերժ Սարգսյանի ելույթում տեսանք: Հետագա քայլերը  որպես այդպիսին չգիտենք մինչև օրս, թե երբ է լինելու, ինչպիսի աուդիտ է լինելու, ամեն ինչ լղոզված է: Ֆինանսական աուդիտ ամեն տարի անցկացվում է, եթե […]

Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Հուլիսի 14-16-ին, 18-ին հյուսիսային առանձին վայրերում, 17-ին շրջանների զգալի մասում` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ:  Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կնվազի:

Ջեյմս Ուորլիքը Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնի ԼՂ հակամարտության հարցով

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հուլիսի 12-ին խորհրդակցությունների համար մեկնել է Մոսկվա: Այդ մասին նա գրել է Թվիթերի իր էջում: «Այսօր ես մեկնում եմ Մոսկվա եւ անհամբերությամբ սպասում եմ ԼՂ հակամարտության հարցով խորհրդակցություններին», -նշել է նա:  

Բախվել են «Մերսեդեսները». կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 19.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում (կամրջի վրա) տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես E320» մակնիշի 29 […]

«Բազեի» ընթացքում մրցումների անցկացումն ու մրցավարությունը պրոֆեսիոնալ մակարդակով են

Օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում անցկացվելու է «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքը։ 13 տարվա պատմություն ունեցող հավաքը մրցութային է։ Մասնակիցներն ուժերն են չափում մշակութային, մարզական, ինտելեկտուալ մրցաձևերում։ Գրիգորի Ամբարյանը «Բազե» ավաքի մարզական ղեկավարն է, Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականի գլխավոր մարզիչը։ «Բազեին» մասնակցում է 2005 թվականից՝ տարբեր կարգավիճակներում՝ որպես մրցավար, մասնակից, ճակատի մարզական ղեկավար, հետագայում նաև՝ հավաքի սպորտային ղեկավար։ […]

Պետք է շունչներին կանգնել

«Երիտասարդները Բաղրամյանում կարողացան արթնացնել քնած պետական մեքենան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Նա հույս ունի, որ աուդիտը դրական արդյունք կտա, իսկ շարժումը պետք է կարողանա հետևել ու թույլ չտալ, որ պետական մեքենան քնի: «Միշտ արթուն պետք է պահել: Եթե գործընթացը կարողանանք ճիշտ կազմակերպել ու իրականում ապահովենք դրա թափանցիկությունը, դրա համար […]

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀՀ պատվիրակներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ ներկայացուցիչների` ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը հայապահպանության և հայրենանպաստ ծրագրերի շուրջ սփյուռքահայությանը համախմբելու և ԱՄՆ-ում հայկական շահերի պաշտպանության գործում: Ա. Հարությունյանը  հույս է հայտնել, որ կազմակերպությունում տեղի ունեցած վերջին փոփոխությունները նպաստելու են ԱՀՀ գործունեության էլ ավելի ակտիվացմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը հակիրճ տեղեկատվություն է հաղորդել կառույցի գործունեության մասին և նշել, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը  շարունակում է մնալ համագումարի օրակարգային հարցերից մեկը: Նա հետաքրքրվել է Արցախի առաջնահերթ խնդիրներով և աջակցելու պատրաստակամություն հայտնել դրանց լուծման գործում: Կողմերը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները քաղաքական, տնտեսական և մարդասիրական ուղղություններում: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ հետագա քայլերի վերաբերյալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի