18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պետք է շունչներին կանգնել

«Երիտասարդները Բաղրամյանում կարողացան արթնացնել քնած պետական մեքենան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Նա հույս ունի, որ աուդիտը դրական արդյունք կտա, իսկ շարժումը պետք է կարողանա հետևել ու թույլ չտալ, որ պետական մեքենան քնի: «Միշտ արթուն պետք է պահել: Եթե գործընթացը կարողանանք ճիշտ կազմակերպել ու իրականում ապահովենք դրա թափանցիկությունը, դրա համար պետք է մասնակցել ու տեղեկություն բերել: Մենք ինքներս գիտենք, որ մի բանում եթե չենք մասնակցում, չենք կարողանում անհրաժեշտ տեղեկատվությունն ունենալ»,-նկատեց նա: 

Ըստ նրա՝ աուդիտ ասելով չպիտի հասկանալ միայն ֆինանսական հատվածը, կառավարման խնդիրն է արդիական, նաև մատուցվող ծառայությունների: «Դրանք աուդիտի տարբեր բաժիններ են, որոնք անպայման պետք է տեղի ունենան: Վստահ եմ՝ միշտ այնտեղ լինելով, շունչներին կանգնած՝ տեղեկությունները նաև դարձնելով հանրային աշխատանք, աուդիտը ճիշտ գնա, կունենանք իրական, նորմալ աշխատանք»: Ըստ նրա՝ հնարավոր է, որ քրեական գործեր էլ հարուցվեն, և արդյունքում պարզվի, որ սակագինը պետք է իջնի: 

«Շատ պրիմիտիվացվել են հարցերը, և ամեն ինչ Բիբինի վրա են գցում, բայց մինչև Բիբինը, գնանք, այնտեղ որոշումները նայենք, մեր ՀԾԿՀ-ի աշխատանքներն ինչպիսին են եղել, դա էլ պետք է նայել: 2002 թվականից հիմնարկը տեղափոխվել է ռուսական ընկերության սեփականությունն է եղել: Հետո չմոռանանք, որ նաև ինչքան յան-եր են եղել և ամեն ինչին նպաստել: Այստեղ էլ մեծ աշխատանք ունեն մեր իրավապահները»,-ասաց պատգամավորը:

Պողոսյանի խոսքով՝ եթե ինչ-որ քայլեր լինեն այս ուղղությամբ, նաև հունիսի 23-ի գործողությունների մասնակցած ոստիկանները արժանի պատիժ ստանան, կարելի է խոսել ժողովրդավարության հաջողության մասին: «Թալանը համակարգի մեջ է տեղի ունենում, ոչ թե գնի, շատ է սակագինը, շատ են թալանում, քիչ է, քիչ, բայց թալանը կա, այս խնդիրը պետք է լուծել»,-կարծում է նա: 

Նա հույս ունի, որ երիտասարդները միասնական կլինեն նաև քննարկումներ մեջ՝ իրական բարեփոխումների հասնելու համար: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ