12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ամեն ինչ լղոզված է. «Ոչ թալանինն»՝ աուդիտից ու իր հետագա քայլերից

«Ոչ թալանին» նախաձեռնությունը դեռևս չի որոշել՝ մասնակցելու է ՀԷՑ-ում կայանալիք աուդիտին, թե ոչ: Դա կախված է նրանից, թե աուդիտը ինչ տեսակի կլինի: «Աուդիտ անցկացնելու առաջադրանքը միայն Սերժ Սարգսյանի ելույթում տեսանք: Հետագա քայլերը  որպես այդպիսին չգիտենք մինչև օրս, թե երբ է լինելու, ինչպիսի աուդիտ է լինելու, ամեն ինչ լղոզված է: Ֆինանսական աուդիտ ամեն տարի անցկացվում է, եթե կրկին ֆինանսական է անցկացվելու, մեզ ի՞նչ ՀԷՑ-ի ծախսերը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնության անդամներից Սոֆյա Հովսեփյանը:

Նախաձեռնությունը նաև նամակ է ուղարկել ՀՀ էներգետիկայի նախարարություն՝ պարզելու, թե մինչև աուդիտի ավարտը կառավարությունն ինչ միջոցներից է փոխհատուցվելու ավելացված 6,93 դրամը, նամակի պատասխանը դեռ չի ստացել:

Իսկ վաղը՝ հուլիսի 14-ին, Գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիայով նրանք կպահանջեն քրեական պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: 

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ