16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Կբարձրացվի դիաբետով հիվանդ երեխաների բուժման որակը

     Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ կարիքների համար ինսուլին դեղերի գնման 2015-2019թթ. գործընթացը կազմակերպելու մասին, նպատակ ունենալով անխափան ապահովել դիաբետով տառապող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը: Արդյունքում կբարձրացվի դիաբետով հիվանդ երեխաների բուժօգնության որակը, կբարելավվի նրանց առողջական վիճակը:             Երկու այլ որոշումներով հստակեցվել են մանուկների և պատանիների՝ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների նվազագույն […]

Աշխարհի ամենակրեատիվ զուգարանները /ֆոտո/

Հաճախ մարդիկ տունը վերանորոգելիս մոռանում են զուգարանի մասին, իսկ կան այնպիսի մարդիկ, ովքեր զուգարանից էլ կարող են իսկական “գլուխգործոց” ստանալ: Հոնկոնգում կա զուգարան, որը պատրաստված է իսկական ոսկուց: Միայն զուգարանակոնքը ստեղծողների վրա 3 մլն դոլար է արժեցել: Իսկ որպեսզի ոսկուց հատակը չքերծվի, հաճախորդներին կտորից կոշիկներ են տալիս: Փարիզում կա փողոցային զուգարան, որը մաքրվում է յուրաքանչյուր այցելուից հետո: Մարդկանց դուրս գալուց հետո […]

Տրանսպորտը կթանկանա. ՀՅԴ

Վերջին շրջանում էլեկտրաէներգիայի  սակագնի բացթողմանը,  ինչպես նաև ավտոմեքենաների լցավորման գազի նկատմամբ կառավարության նախաձեռնած ակցիզային հարկի ներդրումը`  2016թ-ի հունվարից անխուսափելիորեն կհանգեցնեն  Երևանում տրանսպորտի գործող սակագնի հարցի վերաբացմանը: Երևանի քաղաքապետարանը նախորդ անգամ հարցի արծարծման ժամանակ այդպես էլ որևէ լուծում չտվեց, մի կողմից Երևանի տրանսպորտային կապը ապահովվող  տնտեսվարողների և վարորդների, մյուս կողմից հասարակության կողմից բարձրացվող հարցերին: Լուծված չեն […]

Պոլսահայ լրագրողը հակկընդեմ հայց է ներկայացրել Անկարայի քաղաքապետի դեմ

Պոլսահայ լրագրող, գրող Հայկո Բաղդադը հակընդդեմ հայց է ներկայացրել Անկարայի քաղաքպետ Մելիհ Գյոքչեքի դեմ, ով ավելի վաղ դատ էր բացել Բաղդադի դեմ, գրում է Ermenihaber.am-ը: Դատական այս թնջուկի նախապատմությունն այսպիսինն է` Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը 2015 թվականի մարտի 17-ին Twitter-ում Գերմանիայի Բունեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին ուղղված հետևյալ գրառումն էր արել. «գերմանական կանաչների կուսակցության պատգամավորին հետաքրքրությունից […]

Աղոթքը պետք է լինի հավատով

Աղոթքը պետք է լինի հավատով: Մենք պետք է խնդրենք հավատքով, հետևենք հուսալով, բախենք սիրով: Հույսով, Հավատքով և Սիրով աղոթքը երկնքի բանալին է, որ բաց է անում Աստուծո ողորմության դուռը, ինչպես որ հուսադրելով ասում է Հիսուս. «Ամեն բան ինչ-որ խնդրեք աղոթքի մեջ հավատքով՝ կստանաք» : Աղոթքը թույլ է, եթե հենված չէ հավատքի վրա. անհավատ, անհույս, անսիրտ […]

«Ոտքի՛, Հայաստան» շարժումը վաղը կներկայացնի

«Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սանասարյանը տեղեկացրել է. Հայրենակիցներ, Բաղրամյան պողոտայում հանրային քննարկումների արդյունքում էլետկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական շարժումը համակարգելու նպատակով մշակվեց որոշումներ ընդունելու մեխանիզմ: Քննարկումների մասնակիցների կազմից ձևավորվեց «Ոտքի՛, Հայաստան» շարժման Խորհուրդը: Ս.թ. հուլիսի 17-ին, ժամը 19:00-ին Ազատության հրապարակում քննարկման և հաստատման համար Խորհուրդը քաղաքացիների դատին կներկայացնի իր անդամների կազմը, Կանոնադրությունը և Գործողությունների Ծրագիրը։

Փոխնախարարն էլ է անակնկալի եկել նախարարի հրաժարականից

Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը տեղյակ չէ, թե ինչո՞ւ է հաժարականի դիմում գրել արդեն նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը: Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր համար ևս անակնկալ է եղել Մանուկյանի հրաժարականը: Անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծին՝ նա ասաց.«Սահմանադրությունն արդեն դրված է հանրային քննարկման: Արդարադատության նախարարությունը ապահովում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարության աշխատանքները, […]

Օդի ջերմաստիճանը կիջնի

Հուլիսի 17-ին շրջանների զգալի մասում, 18-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:    Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-18-ին կնվազի 3-4 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «Տոյոտան» շրջվել է

Հուլիսի 16-ին, ժամը 11.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սանգյառ գյուղի մոտակայքում  տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Տոյոտա Իսթ» մակնիշի 34 DP 034 պետհամարանիշով (վարորդ Լ. Պ., ծնվ. 1993 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի