15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

«ԲՄՎ»-ն անցել է 17-ամյա աղջկա ոտնաթաթի վրայով

Հուլիսի 16-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Կոտայքի փողոցի 2-րդ նրբանցքի խաչմերուկում պատահաբար անցել է 17-ամյա աղջկա ոտնաթաթի վրայով, ով մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: 

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը

Հուլիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի խորհրդարանում Կորեա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը, խմբի ղեկավար Նոհ Յունգ Մինի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Կորեայի հետ դինամիկ զարգացող գործընկերությունը՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելությունները նպաստում են հայ-կորեական բարեկամական հարաբերությունների խորացմանը: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը Կորեայի կողմից ցուցաբերած աջակցության համար: Շնորհակալություն […]

«Ես տեսա գեներալի, ով ատում է պատերազմը»

Էլեկրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի ժամանակ մի փոքրիկ դետալ աչքովս ընկավ: Ես չգիտեմ նման բան երբևէ եղել է, անձամբ ես չեմ մտաբերում՝ ոստիկանապետը 15 օր շարունակ Բաղրամյան փողոցում էր: 15 օրվա ու գիշերվա ընթացքում ես ուղիղ եթերով տեսա թե ինչպես է Գասպարյան Վովան բարկանում, ինչպես է խնդրում, ինչպես է համոզում: Ես առաջին անգամ տեսա ոչ կաբինետային […]

Պարային երեկույթի ժամանակ ծեր կինը տղամարդու դեմքին ծծմբաթթու է լցրել

Իժեվսկում ծեր կինը մի տղամարդու երեսին ծծմբաթթու է լցրել պարային երեկույթի ժամանակ: Նման երեկույթների ժամանակ սովորաբար հավաքվում են թոշակառուներն ու պարում: Նախնական տվյալներով` կինը հոգեկան հիվանդ է եւ նախկինում մի քանի անգամ ծծմբաթթու է լցրել կենդանիների վրա: Ոստիկանությունը փնտրում է կնոջը, իսկ տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:  

Կոմիտաս-կոմպոզիտոր. հանդիպում-զրույց Տիգրան Մանսուրյանի հետ

Ս. թ. հուլիսի 18-ին, ժամը 17:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա հանդիպում-զրույց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:  Կոմիտասը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Նրա անվան հետ է կապված հայ երաժշտության թևակոխումը մասնագիտական փուլ: Այս հանդիպման ընթացքում փորձ կարվի վեր հանել այն սկզբունքներից մի քանիսը, որոնցով Կոմիտաս Վարդապետը դրել է հայ կոմպոզիտորական արվեստի հիմքերը, և Մանսուրյանի որոշ գործերի […]

Կոլեգիայի նիստ ՀՀ ոստիկանությունում

Հուլիսի 17-ին ոստիկանությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թ. առաջին կիսամյակի  օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Դրական գնահատելով հաշվետու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի