12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Կոմիտաս-կոմպոզիտոր. հանդիպում-զրույց Տիգրան Մանսուրյանի հետ

Ս. թ. հուլիսի 18-ին, ժամը 17:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա հանդիպում-զրույց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: 
Կոմիտասը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Նրա անվան հետ է կապված հայ երաժշտության թևակոխումը մասնագիտական փուլ: Այս հանդիպման ընթացքում փորձ կարվի վեր հանել այն սկզբունքներից մի քանիսը, որոնցով Կոմիտաս Վարդապետը դրել է հայ կոմպոզիտորական արվեստի հիմքերը, և Մանսուրյանի որոշ գործերի օրինակով ի ցույց կդրվեն այդ սկզբունքների կիրառման կենդանի նմուշներ։  

Հանդիպման ընթացքում ելույթ կունենան Աննա Մայիլյանը և Էլեն Կիրակոսյանը /դաշնամուր/: 
Մուտքն ազատ է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ