16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը

Հուլիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի խորհրդարանում Կորեա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը, խմբի ղեկավար Նոհ Յունգ Մինի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Կորեայի հետ դինամիկ զարգացող գործընկերությունը՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելությունները նպաստում են հայ-կորեական բարեկամական հարաբերությունների խորացմանը: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը Կորեայի կողմից ցուցաբերած աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նոհ Յունգ Մինը նշեց, որ ուրախ է այցելել Հայաստան՝ գործընկերների հետ քննարկելու հարաբերությունների ամրապնդմանն ուղղված խորհրդարանականների ջանքերը։

Հանդիպան ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-կորեական փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերի շուրջ։ Երկուստեք կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Էդվարդ Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ամբողջ աշխարհում անցկացվող միջոցառումները և դրանց խորհուրդը: Նախարար Նալբանդյանը Կորեա-Հայաստան բարեկամության խմբին շնորհակալություն հայտնեց 2015թ.-ի ապրիլին Սեուլում Կորեայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության լուսանկարների ցուցահանդեսի կազմակերպման համար:

Կորեացի պատագամավորն անդրադարձավ իր երկրի մոտեցումներին Ասիական տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև՝ կորեական թերակղզում խաղաղության ապահովման նպատակով գործադրվող ջանքերին:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կորեական պատվիրակությանը պատմեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի մասին։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ