15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Ռազը դանակահարել է Հովոյին

Հուլիսի 16-ին, ժամը 00.42-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1986 թ. ծնված Հովհաննես Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Հովհաննես Մ.-ի կինը հայտնել է, որ հուլիսի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, ամուսնուն դանակով հարվածել է ոմն Ռազ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել […]

Ադրբեջանցիների կոպիտ սխալը. պատերազմ կսկսվի՞

«Պատերազմը չի ավարտել, այն շարունակվում է, պարզապես տեմպերի խնդիրն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հնարավոր պատերազմի մասին շրջանառվող լուրերին,  ասաց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը: Վարդանովի փոխանցմամբ հակառակորդի մոտ մի տեսակ հակասական իրավիճակ է ստեղծվել.«Նրանք շատ կոպիտ սխալ են թույլ տվել: Երեխեք են վնասվել պայթուցիկից: Սկզբում նրանք հայտարարեցին, որ դա հայերի ձեռքի գործն է, դա նաև […]

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արման Սաղաթելյանն ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրովՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: *** Կենսագրական տվյալներ Վլադիմիր Համլետի Հակոբյան Ծնվել է 1982թ. նոյեմբերի 26-ին` Երևանում: 1988-1998թթ. սովորել է թիվ 167 միջնակարգ դպրոցում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության […]

Քննարկվել են Սևանա լճի ավազանում անտառների հիմնման և գետերի էկոլոգիական թողքի հաշվարկման խնդիրները

 ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Սևանա լճի ավազանում անտառների հիմնման առանձնահատկություններին և գետերի էկոլոգիական թողքի հաշվարկման մեթոդաբանությանը վերաբերող հարցեր: Խորհրդի անդամների հաստատմանը ներկայացնելով օրակարգի երկու հարցերը, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ անհրաժեշտություն էր առաջացել քննարկել և գիտատեխնիկական խորհրդի անդամներից պարզել այն մոտեցումները, թե Սևանա լճի ավազանում անտառածածկ […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 21-ին երեքշաբթի, ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փող. 2, Գալշոյան փող. 12, 18, 24, 30, 36, 38, 38/1, 44 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Երևան Ջուր» ՓԲԸ […]

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվության կիրառումից հետո ի հայտ եկած, ինչպես նաև առանց համապատասխան փաստաթղթերի օտարված տրանսպորտային միջոցների գույքահարկի վճարման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով ընդունված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի N 708-Ա որոշման 1-ին կետի համաձայն՝ այն տրանսպորտային միջոցները, որոնց համար երբևէ չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների […]

Հայաստանցի հեծանվորդը՝ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն

Հայկական սպորտի պատմության մեջ նոր էջ է գրվել. Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում «Սկրատչ» մրցաձեւում(40 կմ խմբակային մրցավազք) հայաստանցի 18-ամյա Էդգար Ստեփանյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Առաջին անգամ հայ հեծանվորդը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայում ու ի պատիվ Էդգար Ստեփանյանի՝ Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու ծածանվել Եռագույնը: Մրցաշարում […]

Այ հարիֆ, գոնե ավտոյիդ համարները փակեիր.փողոցներում փակցվել են ակտիվիստների հայհոյախառն արտահայտություններով լուսանկարներ /ֆոտո/

Հոսանքի թանկացման դեմ պայքարող ընդդիմադիր քաղաքացի  Արամ Մանուկյանը Facebook-ի իր էջում ակտիվիստների լուսանկարներ է հրապարակել, որոնցում վիրավորական արտահայտություններ են գրված նրանց հասցեին:  Այդ լուսանկարները փակցված են եղել մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Լուսանկարներում հայտնվել են «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը և ակտիվիստներ Նարեկ Այվազյանը,Արտուշ Այդինյանը ինչպես նաև «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի