24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանցիների կոպիտ սխալը. պատերազմ կսկսվի՞

«Պատերազմը չի ավարտել, այն շարունակվում է, պարզապես տեմպերի խնդիրն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հնարավոր պատերազմի մասին շրջանառվող լուրերին,  ասաց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը:

Վարդանովի փոխանցմամբ հակառակորդի մոտ մի տեսակ հակասական իրավիճակ է ստեղծվել.«Նրանք շատ կոպիտ սխալ են թույլ տվել: Երեխեք են վնասվել պայթուցիկից: Սկզբում նրանք հայտարարեցին, որ դա հայերի ձեռքի գործն է, դա նաև իրենց պաշտոնական հեռուստաալիքներով ու լրատվամիջոցներով հայտարարվեց: Հետո պարզվեց, որ պայթուցիկով խաղացել են երեխաները ու դրանից են վնասվել ու դրան հետևեց Հասանովի հայտարարությունը, որ պետք է հայկական բնակավայրերին կրակեն, որը այսպես ասած՝ պուստիշկա դուրս եկավ»,-նշեց հետախույզը և հավելեց, որ այնուամենայնիվ եթե անգամ հայերի կրակոցներից տուժած լինեին այդ երեխաները էլի ադրբեջանցիները պատրաստ չէին լինի գնալ բացահայտ պատերազմի:

«Մեր բանակը պատրաստ է, մենք խնդիր չունենք ու դեռ մենք պետք է երազենք, որ իրենք պատերազմ սկսեն: Միշտ պատրաստ լինելով, մենք հնարավորություն կտանք թուրքին, անգամ ինքը եթե հակամարտությունը հրահրի ու մտցնի տաք փուլի մեջ, իրանց վիզը կոլորենք ու դուս կգանք իրական Հայաստանի սահմանները: Քռի աջ ափը նկատի ունեմ»,-եզրափակեց Վարդանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ