21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Այ հարիֆ, գոնե ավտոյիդ համարները փակեիր.փողոցներում փակցվել են ակտիվիստների հայհոյախառն արտահայտություններով լուսանկարներ /ֆոտո/

Հոսանքի թանկացման դեմ պայքարող ընդդիմադիր քաղաքացի  Արամ Մանուկյանը Facebook-ի իր էջում ակտիվիստների լուսանկարներ է հրապարակել, որոնցում վիրավորական արտահայտություններ են գրված նրանց հասցեին: 

Այդ լուսանկարները փակցված են եղել մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Լուսանկարներում հայտնվել են «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը և ակտիվիստներ Նարեկ Այվազյանը,Արտուշ Այդինյանը ինչպես նաև «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող Մաքսիմ Սարգսյանը : Նրանց նկարների վրա գրված են վիրավորական արտահայտություններ:

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանն էլ իր ֆեյսբուքի էջում գրառել է.«Մարդ ինչքան դամբուլ պիտի լինի, որ սաղ գիշեր չքնի, ինչա թե գիշերը 4.13րոպե թաքուն գաղտագողի գա մեր փողոց, քսերոքս արած թուղթ կպցնի, թռնի ՃՃ

Այ հարիֆ, գոնե ավտոյիդ համարները փակեիր ՃՃՃ

Հ.Գ. կհանդիպենք ….»,-գրել է Մկրտչյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ