17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Մայրաքաղաքում ծնունդների թիվը 180-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը

2015 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 10464 երեխա: Այս ցուցանիշը 180-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հունիսի 26-ից  հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38140 քաղաքացի: Հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 452 երեխա՝ 242 տղա, 210 աղջիկ:    

Կալանավորվեց ֆիննախի աշխատակիցներին ծեծի ենթարկելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Արսեն Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։ Արսեն Գ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Մհեր Դ.-ի, Կարեն Ս.-ի և Գրիգոր Ի.-ի հետ չի ենթարկվել […]

Ակնաբուժական նոր ծառայություն` Տավուշի մարզում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հուլիսի 8-ին ծանոթացավ   Տավուշի մարզի Իջևանի բժշկական կենտրոնում «Հայկական Ակնաբուժության Նախագիծ»  բարեգործական հիմնադրամին նախաձեռնությամբ ստեղծվող ակնաբուժական նոր ծառայության գործընթացին: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց արտահիվանդանոցային ծառայություն  մատուցող զննման սենյակ, ինչպես նաև    վիրահատարան, որը նորագույն սարքավորումներով  համալրվելուց հետո կգործի առաջիկայում: Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հիմնադիր և նախագահ Ռոջեր Օհանեսյանը […]

Դեսպան Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Գերմանիայի Նախագահին

Հուլիսի 8-ին Գերմանիայի նախագահական նստավայրում` Բեռլինի «Բելվյու» պալատում, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց դաշնային նախագահ Յոախիմ Գաուկին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախագահ Գաուկը հույս հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման և ամրապնդման գործում: Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դաշնային նախագահի […]

Ես կպատմեմ ճշմարտությունը, որը շատերին դուր չի գա. ինչու է ռուս միլիարդատերը տեղափոխվել Արցախ /վիդեո/

Ռուս հայտնի բիզնեսմեն Գերման Ստերլիգովն օրեր առաջ վաճառել է ողջ ունեցվածքը Մոսկվայում եւ տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Այժմ բիզնեսմենը РЕН ТВ –ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչու է հեռացել Ռուսաստանից: «Ես կպատմեմ հասարակ, պարզ ճշմարտությունը, որը կարող է շատերին դուր չգալ»,- ասել է նա: Ստերլիգովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը մի զարմանահրաշ վայր է, այդ պատճառով որոշել […]

Անկումների սարսափ. 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է. Երեկվա նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Այդ փաստթղթում բոլորի ուշադրությունը միանգամից գրավեց 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումը՝ 1%։ Հիշեցնենք, որ 2015թ. պետբյուջեի հիմքում դրված է 4,1% տնտեսական աճ, ու չնայած գրեթե բոլոր միջազգային կառույցների գնահատականներին՝ ՀՀ կառավարությունը մշտապես նշել է, որ տնտեսական աճի կանխատեսումը […]

Ինչ է կատարվում դոլարի հետ. Ժամանակ

Ժամանակ-ը զրուցել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ.  – Պարոն Մարգարյան, Հայաստանի արտաքին առևտուրը անշեղորեն անկում է գրանցում՝ առաջին եռամսյակի 28,5 տոկոսից հասնելով 33,2 տոկոսի: Ձեր կարծիքով՝ մինչև ե՞րբ նման բացասական զարգացումներ կգրանցվեն: – Արտաքին առևտրաշրջանառության անկման խնդիրը ընդհանուր բացասական զարգացումներն են: Հայաստանն իր տնտեսական գործընթացներով կապված է արտաքին աշխարհի հետ` հատկապես, որ հիմնականում ներմուծող երկիր […]

ԱԱԾ պետի նյարդերը չդիմացան

ՀՀ ԱԱԾ մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Շանթ Հարությունյանի նամակին: «ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր 2013 թ. նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի զրպարտանքներին՝ հանրության առջև բացահայտելով նրա իրական դեմքն ու դրդապատճառները: Կանխատեսելի էր՝ նման բացահայտումից հետո, հոգեկան հավասարակշռությունից և սթափ մտածողությունից զուրկ դատապարտյալը կորցնելու է ինքնատիրապետումը և որպես […]

Իմ վարչապետը գազալցակայան չունի. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ գազալցակայաններում առկա խնդիրներին առնչվող հարցը, որոնց սեփականատերերի թվում նշվեց նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը, խոցել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին, եւ նա պաթոսով հերքել է. «Ես գիտեմ, որ իմ վարչապետը գազալցակայան չունի» : Մանրամասները` թերթի այսօրվա համարում  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի