29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ակնաբուժական նոր ծառայություն` Տավուշի մարզում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հուլիսի 8-ին ծանոթացավ   Տավուշի մարզի Իջևանի բժշկական կենտրոնում «Հայկական Ակնաբուժության Նախագիծ»  բարեգործական հիմնադրամին նախաձեռնությամբ ստեղծվող ակնաբուժական նոր ծառայության գործընթացին:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց արտահիվանդանոցային ծառայություն  մատուցող զննման սենյակ, ինչպես նաև    վիրահատարան, որը նորագույն սարքավորումներով  համալրվելուց հետո կգործի առաջիկայում:

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հիմնադիր և նախագահ Ռոջեր Օհանեսյանը ներկայացրեց նորագույն սարքավորումների հնարավորություններն ու  առավելությունները: Զննման սենյակում տեղադրված սարքը «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից հագեցվել  է որակյալ տեղական և միջազգային տեսակապ ապահովող տեխնիկական լուծումներով, որը հնարավորություն կտա  իրականացվող վիրահատություններն անցկացնել Հայաստանի, ինչպես նաև արտերկրի փորձառու մասնագետների վերահսկողությամբ:

 «Այս սարքավորումը  տեխնիկայի վերջին խոսքն է, որի շնորհիվ ակնային խնդիրներ ունեցողները տեղում կստանան համապատասխան բուժօգնություն և  կարիք չի լինի մեկնել մայրաքաղաք»,- նշեց Ռոջեր Օհանեսյանը: Նա ուրախությամբ փաստեց, որ Իջևանի ակնային ծառայությունն առաջին է  նախանշված մարզային հինգ  կենտրոններից, որը  կարող է օրինակ ծառայել մյուսների համար:

ՀԱՆ հիմնադիրը և նախագահը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում ծնվեց մարզերում ակնաբուժական կենտրոններ ստեղծելու գաղափարը, որը երկար տարիների քննարկումների և նախաձեռնած քայլերի շնորհիվ ներկայումս իրականություն է դարձել:  Նա վստահեցրեց, որ համագործակցությունը կլինի շարունակական, և համատեղ ուժերով բազում այլ ծրագրեր կյանքի կկոչվեն` ի նպաստ առողջապահական համակարգի զարգացման:  Ռոջեր Օհաննեսյանը նոր  ծառայության  ստեղծման գործընթացում անմիջական մասնակցության համար բարձր գնահատեց ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի կատարած աշխատանքը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՆ-ի ողջ անձնակազմին և միջոցառմանը ներկա բարերարների ընտանիքի ներկայացուցիչ Պիտեր Բոյաջյանին` Իջևանում ակնաբուժական ծառայություն ստեղծելու գաղափարը կյանքի կոչելու  և հայրենասիրական աշխատանքի միջոցով մարզերում բուժօգնությունը հասանելի դարձելու համար:

« Նորագույն սարքավորումներով հագեցած արտահիվանդանոցային սենյակը հնարավորություն կտա ախտորոշման աշխատանքներն իրականացնել մարզում` հաշվի առնելով, որ թվայնացված տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր կլինի կապ հաստատել Երևանի առաջատար  կենտրոնների հետ»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ  ակնաբուժական ծառայության ստեղծումը համահունչ է մարզերի համաչափ զարգացման քաղաքականությանը և միտված է մարզերում բուժօգնությունը առավել  որակյալ, հասանելի և  մատչելի դարձնելուն:

Ընդգծվեց, որ Տավուշում  նման ծառայություն ունենալը բոլորիս նվաճումն է: Տավուշի ակնաբուժական միակ մասնագիտացած  ծառայության շնորհիվ մարզի յուրաքանչյուր բնակիչ  նորագույն սարքավորումներով կարող է անցնել ակնաբուժական հետազոտություն և ստանալ անհրաժեշտ բուժում Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վերպատրաստված հմուտ ակնաբույժների կողմից: Ծառայությունները մատուցվելու  են ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով: Հատկանշական է նաև այն փաստը, որ առաջին մարզային ակնաբուժական նոր կենտրոնը տեղակայված է սահմանամերձ գոտում, ուր առավել արդիական է  ակնաբուժության ծառայությունների հասանելիության խնդիրը:

Այս ծառայությունը ստեղծելու և հետագայում դրա գործունեությանը աջակցելու համար ՀԱՆ-ը բարերարների շնորհիվ ներդրել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլար: Միջոցառման ավարտին`  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Իջևանի բժշկական կենտրոնի մի խումբ բուժաշխատողների  առողջապահական համակարգում բարեխիճ և անբասիր աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բուժաշխատողի օրվա կապակցությամբ պատվոգրեր հանձնեց:

Տեղեկատվությունը` առողջապահության նախարարության:

 

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ