Վանաձորում մեքենա է այրվել

Հուլիսի 21-ին, ժամը 09.51-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի թիվ 1 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել` 10.05-ին: Այրվել է «ՎԱԶ 2109» մակնիշի (վարորդ` 1993 թ. ծնված Ջ. Մ.) 61 UO 188 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը: