17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Մեկնարկեց պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագիրը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօրվանից կմեկնարկի պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագիրը: Ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, դատավորներ, փաստաբանական համայնքի, պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Արդարադատության նախարարն, անդրադառնալով Պրոբացիայի ծառայության գաղափարական և ինստիտուցիոնալ […]

Ռոբերտ Նազարյանի «վերջին» խոսքը /վիդեո/

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ է զայրացած, որ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը չէր ներկայացել հանձնաժողովի նիստին: «Առաջին անգամ է, որ ընկերությունը հայտ է ներկայացնում ու չի մասնակցում»,-ասաց նա, ապա նշեց, որ չի ցանկանում այլ բան ասել, հակառակ դեպքում անպարկեշտ կարող է լինել: Նա ընթերցեց Բիբինի նամակը, որտեղ նա նշել էր, որ […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 19-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Մարտիրոսյան, Մելիքյան, Միրաքյան, Թերլեմեզյան, Սպորտի, Հասմիկի, Չուխաջյան, Գ. Զոհրապի, Ա. Սարգսյան փողոցների, Խ. Խաչատրյան, Վշտունի փողոցների և նրբանցքների, Բաշինջաղյան փող. մասնավոր տնատիրությունների, Լենինգրադյան փող. 46-52, Սիսակյան 2, 4, 6, […]

Դիլիջանը կզարգանա՝ առանց ապօրինության

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդումների խրախուսման մասին» օրենքի նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, թե ծրագրի նպատակն է քաղաքաշինական և ճարտարապետական սկզբունքների համադրութուն, առողջ և գրավիչ միջավայրի ձևավորում և հատկապես ներդրումային միջավայրի բարելավում ու նոր ծրագրերի խրախուսում: […]

Ազնիվ չէ միայն Բիբինի վրա մեղքը բարդել

«Ես կարծում եմ, որ միայն Բիբինի վրա բարդել մեղքը, իհարկե, բացարձակապես ազնիվ չի լինի, քանի որ, մենք ունենք և կարող ենք ունենալ այն մտահոգությունները, որ բազմաթիվ «յան»-ով վերջացողներ ևս շատ լուրջ պատասխանատվություն պիտի կրեն այս ամենի համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով ՀԾԿՀ-ի ու ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինի […]

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Քըրք Քըրքոյանի մահվան կապակցությամբ: «Սրտի խոր ցավով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի մահվան մասին: Հայ ժողովուրդը կորցրեց անվանի զավակներից մեկին, ով, բնակվելով հայրենիքից հեռու, միշտ ապրում էր նրա հետ, նրա մասին մտածելով, ով իր ժողովրդին ու Հայաստանին կապված էր գուցեեւ ոչ բոլորին տեսանելի, սակայն […]

Քրեական գործ է հարուցվել ոստիկանների դեմ

Շիրակի մարզի դատախազի տեղակալի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի Մուշի բաժին է ստացվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի վարույթում գտնվող քրեական գործով Հ. Ս.-ի հաշվառման և փաստացի բնակության վայրերում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունները բավարարելու մասին դատարանի որոշումները կատարելու և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի