Դիլիջանը կզարգանա՝ առանց ապօրինության
ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդումների խրախուսման մասին» օրենքի նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, թե ծրագրի նպատակն է քաղաքաշինական և ճարտարապետական սկզբունքների համադրութուն, առողջ և գրավիչ միջավայրի ձևավորում և հատկապես ներդրումային միջավայրի բարելավում ու նոր ծրագրերի խրախուսում:
«Կլինեն ժամանակակից գաղափարներ ու ուղղություններ, ինչպես օրինակ՝ մաքուր քաղաք, կանաչ քաղաք հայեցակարգի ներդրումը, բարենպաստ շրջակա միջավայրի ձևավորումը, ինչպես նաև պատմամշակութային միջավայրի պահպանումը և դրա բնականոն զագացումն այն հաշվով, որ Դիլիջանը դիտվի կրթամաշկութային միջազգային կենտրոն՝ իր հետագա զարգացումներով, տուրիստական և հանգստի գոտու զարգացում և այդ ամենի համար իրավական դաշտի ձևավորում»,-ասաց նա:
Վաչե Տերտերյանը նշեց, որ մինչև 2016-թ-ը Դիլիջանը պետք է ունենա օրենքով սահմանված հատակագիծ, իսկ ապօրինի շինարարությունները կկասեցվեն: Կարգելվեն նաև որոշ ձեռնարկատիրական գործունեություններ: