15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Աշոտյանը «տեղը» դրեց

Պոլիտեխնիկում ռեկտորի ընտրությունները մոտենում են ավարտին, քիչ հետո կմեկնարկի քվեարկությունը։ Ելույթներով հանդես եկան հոգաբարձուների խորհրդի անդամները։ Հովհաննես Թոքմաջյանի կողմնակիցները Աշոտյանի ելույթներին անդրադարձան։ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ելույթում «տեղը» դրեց իրեն մեղադրողներին: Նա նշեց, որ իր հրամանով է  Թոմաջյանը նշանակվել ժամանակվոր պաշտոնակատար․  «Ցավոք այս կապակցությամբ շնորհակալական խոսքեր չլսեցի։ Բուհում անձնական խնդիրներ չունեմ, եթե ունենայի ապա […]

Մեքենան ընկել է լճակը

Հունիսի 20-ին, ժամը 01.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Աղի ջուր» կոչվող լճակն ավտոմեքենա է ընկել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121 մակնիշի 32 UU 986 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել «Աղի ջուր» կոչվող լճակ: Փրկարարները հատուկ տեխնիկայի […]

Դոլարը զիջում է դիրքերը

Հայաստանյան բանկերում այսօր ամերիկյան մեկ դոլարը վաճառվում է միջինը 475.07 դրամով,  գնվում՝ 471.30: Հունիսի 19-ի համեմատ առքի գինը տատանվել է -0,24 դրամով, վաճառքինը՝ -0,17 դրամով: Մեկ եվրոյի առքի միջին գինը 530.82 դրամ է , վաճառքինը՝ 541.08: Նախորդ օրվա համեմատ առքի գինը տատանվել է -1,29 դրամով, վաճառքինը՝-0,75 դրամով: Ռուսական ռուբլու առքի միջին գինը 8,53 դրամ է, […]

Ամեն 122-րդ անձ աշխարհում՝ այլևս փախստական է.Լարիսա Ալավերդյան

ՄԱԿ-ի կողմից հունիսի 20-ը ճանաչվել է փախստականների միջազգային օր: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ  փախստականների թիվը արագ տեմպերով աճում է, այն  մեկ տարվա ընթացքում ավելացել է շուրջ 8 մլն-ով: Ալավերդյանը վկայակոչելով ՄԱԿ-ի հանձնակատարի ամենամյա հայտարարությանը փախստականների միջազգային […]

«Եթե Հայաստանում հելիոֆիկացիայի ծրագիրն իրականացավեր, հոսանքը կվաճառվեր 0,3 դրամով»

Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը  վստահ է, որ եթե  Հայաստանում իրականացվեր հելիոֆիկացիայի ծրագիրը, ապա այսօր հոսանքի թանկացման խնդիր չէինք ունենա, հոսանքը կվաճառվեր 0,3 դրամով՝ 50 դրամի փոխարեն, առաջին հերթին դիֆերսիֆիկացիա կլիներ:  Այս մասին նա մանրամասնեց այսօր կայացած ասուլիսի ժամանակ: Համազասպյանի փոխանցմամբ ՝  հոսանքի թանկացման պարագայում ճիշտ լուծումը հելիոֆիկացիայի զարգացումն է և […]

Փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում` Հունիսի 20-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Հունիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-22-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Հունիսի 20-22-ի երեկոյան […]

«Հոսանքի ձյաձյան» ու ինչ թիվ ասես կարող է նկարել

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը իր facebook-ի էջում գրառել է. «Էլեկտրաէներգիայի սակագնի քննարկումների ժամանակ ոչ մեկը կարծես չխոսեց էլեկտրական հաշվիչների ու դրանց հնարավոր կեղծումների, մանիպուլյացիաների մասին: Չգիտես ինչու և ում համար, ում որոշմամբ, և ինչ ստոր հեռահար նպատակներով բոլոր հաշվիչները փնթի լարանցումներով տեղադրվեցին մի տեղ, բնակիչների աչքից հեռու ու հիմնականում անհասանելի… Հաշվիչների ցուցումները միայնակ` առանց […]

Աշոտյանը ճնշո՞ւմ է Նիկոյանին.սկանդալ ՀՊՃՀ-ում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Պոլիտեխնիկում ռեկտորի ընտրություններ է տեղի ունենում։ Հոգաբարձուների խորհրդի անդամները դժգոհեցին, որ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նստել է հոգաբարձուների խորհրդի նախագահի կողքին: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ բոլոր բուհերում էլ ընտրությունների ժամանակ նախարարը նստում է հոգաբարձուների խորհրդի նախագահի կողքին, քանի որ նա բացի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելուց, […]

Դիլիջանի ճանապարհին մեքենան ընկել է փոսը.կա մեկ զոհ, երեք վիրավոր

Հունիսի 20-ին, ժամը 03.19-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-8 ավտոճանապաիհի Վանաձոր-Դիլիջան հատվածում (15-րդ կմ) «ՎԱԶ-2121» մակնիշի 34 FU 659 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մետր գլորվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի