18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Եթե Հայաստանում հելիոֆիկացիայի ծրագիրն իրականացավեր, հոսանքը կվաճառվեր 0,3 դրամով»

Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը  վստահ է, որ եթե  Հայաստանում իրականացվեր հելիոֆիկացիայի ծրագիրը, ապա այսօր հոսանքի թանկացման խնդիր չէինք ունենա, հոսանքը կվաճառվեր 0,3 դրամով՝ 50 դրամի փոխարեն, առաջին հերթին դիֆերսիֆիկացիա կլիներ:

 Այս մասին նա մանրամասնեց այսօր կայացած ասուլիսի ժամանակ: Համազասպյանի փոխանցմամբ ՝  հոսանքի թանկացման պարագայում ճիշտ լուծումը հելիոֆիկացիայի զարգացումն է և լավագույն տարբերակը ջերմային էներգիայի օգտագործումն է:

«Հելիոֆիկացիայի ծրագիրը չի իրականացվում հիմնականում իշխող ուժերի մերժումների պատճառներով: Երբ լսում եմ պատգամավորների հիմնավորումները հոսանքի թանկացման վերաբերյալ, մի միտք է ծագում, թե ինչպես ազատվել նման պատգամավորներից»,- ասաց Վահան Համազասպյանը՝ նշելով, որ գտել են ճանապարհը, որը թույլ է տալիս ավելի հաջողակ լինել այս հարցում, բայց իշխանությունները համառորեն մերժում են:

Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակը հավաստեց, որ  փորձելու է իր ծրագիրն իրականացնել սփյուռքում, քանի որ այնտեղ հետաքրքրությունը շատ մեծ է, հասկանում են խնդիրը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ