13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Դի է հայտնաբերվել

Հունիսի 24-ին, ժամը 22.06-ին ահազանգ է ստացվել, որ 1947 թ. ծնված Ս. Ս.-ը ժամը 11.00-ի սահմաններում դուրս է եկել տանից (Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղ, 1-ին փողոց) և չի վերադարձել: Քաղաքացու «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան վերջին անգամ նկատել են Դիլիջան քաղաքի ոլորանների մոտակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: […]

Կոստանյանն առաջ է գնում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՌԴ դատախազ Յուրի Չայկայի և ՀՀ դատախազ Կոստանյանի հարաբերությունները շատ են ջերմացել: Աղվան Գառնիկիչի վաղեմի բարեկամ Չայկան սկզբում բավականին սառն էր վերաբերվում ՀՀ երիտասարդ դատախազին, որը Պերմյակովի գործի հետ կապված ամբիցիոզ հայտարարություններ էր արել, սակայն «մոտիկից» ծանոթանալով նրա հետ Մոսկվայում, ապա՝ Յալթայի սեփական ամառանոցում հյուրընկալելուց հետո, Չայկան փոխել է վերաբերմունքը՝ փոխելով […]

Ինչ արժե պլաստմասե դատարկ շիշը. Հայկական Ժամանակ

Հունիսի 23-ի լուսադեմին Բաղրամյան պողոտայում խաղաղ նստացույցը ցրելու համար ոստիկանության համար հիմք Է հանդիսացել այն օպերատիվ տեղեկատվությունը, թե նստացույցավոր-ների մեջ սկսել են բիզեր, կոփազենքեր եւ այլն սառը զենքեր բաժանվել: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել Է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: «Երբ որ արդեն տեղեկություն ստացվեց բաժանվող բիզերի, կոփազենքերի եւ այլ սառը զենքերի մասին, […]

Կարեն Անդրեասյանը կորել է.Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդեն շուտով կլրանա մեկ շաբաթը, ինչ Երեւանի կենտրոնն ալեկոծված է բողոքի ցույցերից, երեք օր առաջ ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց հիրավի խաղաղ նստացույցը, բայց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չկա ու չկա: Մեկ շաբաթից ավել է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է պարզել, թե որտեղ է գտնվում Կարեն Անդրեասյանը, եւ ինչպես կարելի է նրա […]

«Բարլուսներ» Բաղրամյան պողոտայից/ֆոտո/

Բաղրամյան պողոտայում հունիսի 25-ին, առավոտյան  հանգիստ է: Ցուցարարների մի մասը քնել է պողոտայում կամ հարակից տարածքում, շատերն էլ շրջում եւ զրուցում են։ Որեւէ շարժ կամ ակտիվություն չի նկատվում նաեւ աղբարկղներից պատրաստված բարիկադների հակառակ կողմում, ոստիկանությունը ընդամենը մեկ շարքով է կանգնած։ Լուսադեմին  ցուցարարները «Սանիտեկ» ընկերության աշխատակիցների հետ մաքրել են պողոտան: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը  […]

Կուլիսային պայմանավորվածություն կա՞

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի խոսքով՝ ԲՀԿ-ի խնդիրն է այն, որ փետրվարյան իրադարձություններից հետո կուսակցությունը որպես ընդդիմություն չի կայանում: «Բայց դա նաև ողջ հասարակության, մեր քաղաքական կյանքի խնդիրն է, որովհետև մեզ ուժեղ, ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված, քաղաքակիրթ ու արդյունավետ ընդդիմություն է անհրաժեշտ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն իշխանությունների հետ կուլիսային պայմանավորվածություն […]

Բաղրամյան պողոտայում երգ ու պար է /վիդեո/

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներն այսօր իրազեկման ավտոերթ անցկացրին: Ազատության հրապարական այսօր դատարկ էր, փոխարենը լի էր Բաղրամյան պողոտան, ինչպես և նախորդ օրերին: Մի տեղ երգում էին, մի տեղ պարում, երրորդ վայրում հիշեցնում էին, թե որն է դրված պահանջը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի