«Բարլուսներ» Բաղրամյան պողոտայից/ֆոտո/
Բաղրամյան պողոտայում հունիսի 25-ին, առավոտյան հանգիստ է:
Ցուցարարների մի մասը քնել է պողոտայում կամ հարակից տարածքում, շատերն էլ շրջում եւ զրուցում են։ Որեւէ շարժ կամ ակտիվություն չի նկատվում նաեւ աղբարկղներից պատրաստված բարիկադների հակառակ կողմում, ոստիկանությունը ընդամենը մեկ շարքով է կանգնած։
Լուսադեմին ցուցարարները «Սանիտեկ» ընկերության աշխատակիցների հետ մաքրել են պողոտան:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը ֆեյսբուքում տեղադրել է լուսանկարներ և գրել.« Բարլուսներ Բաղրամյան պողոտաից »:
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան, ժամը 19:00-ից քաղաքացիները կրկին հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու որոշումը: