21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ արժե պլաստմասե դատարկ շիշը. Հայկական Ժամանակ

Հունիսի 23-ի լուսադեմին Բաղրամյան պողոտայում խաղաղ նստացույցը ցրելու համար ոստիկանության համար հիմք Է հանդիսացել այն օպերատիվ տեղեկատվությունը, թե նստացույցավոր-ների մեջ սկսել են բիզեր, կոփազենքեր եւ այլն սառը զենքեր բաժանվել: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել Է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

«Երբ որ արդեն տեղեկություն ստացվեց բաժանվող բիզերի, կոփազենքերի եւ այլ սառը զենքերի մասին, ոստիկանությունը ստիպված Է եղել միջամտել: Մենք այդ տեղեկությունը իրենց էլ փոխանցեցինք… դեպքի վայրում Էլ որոշակի բաներ հայտնաբերվեցին»,-ասել Է Պողոսյանը:

Մինչ օրս, սակայն, ոստիկանությունը չի ներկայացրել այդ իրերը եւ այն անձանց, ում մոտ դրանք հայտնաբերվել են: Հունան Պողոսյանի բացատրությամբ, բերման ենթարկվելու ընթացքում նստացույցավորները դրանք ձեռքներից գցել են: Քաղաքացիական ակտիվիստ Միհրան Ավազյանը, ով մասնակցել Է նստացույցին եւ լուսադեմին ականատես եղել ոստիկանության գործողություններին, բերման ենթարկվել, թերթի հետ զրույցում մեկնաբանելով ոստիկանության այս վարկածը, հայտարարել Է.

«Բացառվում Է, նման բաներ չեն բաժանվել, ես ներկա եմ եղել, բայց բիզեր, կոփազենքեր չի բաժանվել: Իրենք ջրցան մեքենա են օգտագործել ժողովրդի դեմ, իսկ խաղաղ ժողովրդի դեմ ջրցան մեքենա օգտագործելը պե՞տք Է մի ձեւով արդարացնեն: Պետք Է մի բան ասեն: Մեզ բաժնում քննիչն ասաց՝ զենք եք օգտագործել, հարցրեցինք՝ ի՞նչ զենք, ասաց՝ պլաստմասե դատարկ շիշ, իրենց համար դա զենք Է»,- հայտարարել Է նստացույցի մասնակիցը:

Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ