12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Նախագահն ընդունել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության ու պատիժների կատարման և պրոբացիայի նախարարներ Թեա Ծուլուկիանիին և Գիորգի Մղեբրիշվիլիին: Նախագահը ողջունել է հյուրերին և նրանց մասնակցությամբ Երևանում կայացած հայ-վրացական իրավական համագործակցության առաջին ֆորումը: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և տարբեր ուղղություններով համագործակցությունը տարեցտարի խորանում է, Սերժ Սարգսյանն ընդգծել է, […]

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը կմեկնի Հարավային Կորեա

Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում հուլիսի 3-ին կմեկնարկեն 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա), որին մասնակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը: Մրցաշարին ընդառաջ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:Պատվիրակության ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային […]

Ցրելու համար է ու ծիծաղելի. ցուցարարները՝ կառավարության որոշումից /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներն ասացին, որ կառավարության որոշումը 2000-ական դրամով ավելացնել անապահովների նպաստը, որպեսզի նրանք կարողանանք վճարել էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում առաջացող տարբերությունը, իրենց չի բավարարում:

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին ժամը 9.00-23.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Գաջեգործների, Նոր Արեշի 7, 9, 11, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 48, 50 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: […]

Վարդան Պետրոսյանը շարունակում է հացադուլը

Դերասան Վարդան Պետրոսյանը կալանավայրում դեռևս շարունակում է հացադուլ անել: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նշենք, որ նա, արդեն 3-րդ օրն է, հացադուլ է անում՝ ի աջակցություն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարողներին: Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ՝ դերասանի առողջական վիճակը բավարար է գնահատվում, նա բժիշկների հսկողության տակ է:

«Ժողովուրդ» օրաթերթի բանկային հաշիվները արգելանքի տակ են

 2012 թվականի դեկտեմբերից «Ժողովուրդ» օրաթերթը դատական գործընթացների մեջ է գտնվում «x գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ (նա առավել հայտնի է ձվերի Խաչիկ, Վալենսիայի Խաչիկ) ածականներով: Պատմությունը սկսվել էր 2012-ի դեկտեմբերի 11-ին լույս տեսած մի հրապարակումից՝ ըստ որի ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի «Վալենսիա» […]

Ինչ կանոնների պետք է հետևել հանգստի ընթացքում. խորհուրդներ /վիդեո/

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ խորհուրդներ տվեց նրանց, ովքեր հանգիստն անցկացնում են լողավազաններում, արևայրուք են ընդունում: Նա նշեց, որ արևայրուքը միանշանակ դրական երևույթ չէ:  «Լողանալ կարելի է միայն լողի համար հատուկ վայրերում: Չի կարելի լողալ լողի համար չնախատեսված վայրերում, օրինակ՝ […]

Ադրբեջանը սպառնում է դուրս գալ ԵԽ-ից

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ հնարավոր է` Ադրբեջանը դուրս գա ԵԽ-ից: Իսկ նման կեցվածքի պատճառ է դարձել Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուների գործունեությունը» վերնագրով հունիսի 23-ին ընդունած խիստ քննադատական բանաձեւը: Մամեդովը Twitter-ի իր էջում արած գրառման մեջ դժգոհություն է հայտնել ԵԽ-ից:  «Եվրոպայի խորհրդի նման դիրքորոշումը հարցականի […]

Կընդլայնվեն համագործակցության շրջանակները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ՀայաստանումՃապոնիայիարտակարգևլիազորդեսպանԷյջի Տագուչիին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին`նախարարը նշեց, որ  Հայաստանի առողջապահության բնագավառում Ճապոնիայի ժողովրդի և Ճապոնիայի կառավարության (Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) միջոցով) անհատույց օգնությամբ իրականացվել է դրամաշնորհային երեքծրագիր: «Անգնահատելի է Ձեր աջակցությունը Հայաստանի առողջապահական հիմնարկների տեխնիկական վերազիննման գործում»,- նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ փոխգործակցությունը սկսվել է դեռևս 1997թ., երբ Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի