05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կընդլայնվեն համագործակցության շրջանակները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ՀայաստանումՃապոնիայիարտակարգևլիազորդեսպանԷյջի Տագուչիին:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին`նախարարը նշեց, որ  Հայաստանի առողջապահության բնագավառում Ճապոնիայի ժողովրդի և Ճապոնիայի կառավարության (Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) միջոցով) անհատույց օգնությամբ իրականացվել է դրամաշնորհային երեքծրագիր:

«Անգնահատելի է Ձեր աջակցությունը Հայաստանի առողջապահական հիմնարկների տեխնիկական վերազիննման գործում»,- նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ փոխգործակցությունը սկսվել է դեռևս 1997թ., երբ Հայաստանի կառավարությունը Ճապոնիայի կառավարությանը հայտ էր ուղղել «Արմենիա» բժշկական կենտրոնը, Ճապոնական ODA դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, սարքավորումներով հագեցնելու նպատակով:

          Երկրորդ ծրագրում ընդգրկված էին հանրապետության երեք հիվանդանոցներ, իսկ 2005թ. տրվեցերրորդ համատեղ ծրագրի մեկնարկը, որի շնորհիվ աարքավորումներով հագեցան մարզային երկու (Հրազդանի և Գավառի)և երևանյան մեկ (Պերինատոլոգիայի, մանկարձության և գինեկոլոգիայի կենտրոն) ծննդատները:

«Կարծում ենք, որ համատեղ ծրագրերը շարունակական կլինեն»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը:  Նա նաև բարձր գնահատեց «Թոշիբա մեդիքալ սիսթեմ» ճապոնական ընկերության կողմից մեր երկրում կատարված աշխատանքը, գրանցված հաջողություններն  առողջապահական ոլորտում:

Արմեն Մուրադյանը հայտնեց, որ ընկերության ղեկավարի հետ վերջերս կայացած հանդիպմանը քննարկվել են համատեղ  ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Նախարարը շեշտեց նաև, որ Հայաստանի համար  հետաքրքիր է Ճապոնիայի առողջապահական համակարգի փորձը ոչ միայն ֆինանսավորման, այլև կառավարման տեսանկյունից:  Մասնավորապես`կարևորվեց բնակչության առողջության պահպանման առաջնային օղակի հզորացմանն ուղղված քաղաքականությունը, որին են միտված նաև ՀՀ առողջապահության նախարարության վերջին շրջանում իրականացվող  մի շարք ծրագրեր:

 

Դեսպանն ընդգծեց, որ Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել  Հայաստանի  առողջապահության ոլորտում համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հանրային առողջությանը, առողջապահական այլ թեմաներին վերաբերող հարցերի: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ