12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Բաղրամյան պողոտայում աշխույժ լուսաբաց է

Բաղրամյան պողոտայում հունիսի 26-ին, առավոտյան ժամը 5։30-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է։ Ցուցարարներից շատերը վաղ առավոտից մաքրություն են անում։ Ցուցարարները առավոտը սկսում են աղոթքով ու մարմնամարզությամբ։ Այս գիշերը պողոտայում ավելի շատ մարդիկ են լուսացրել, քան նախորդ օրերին։ Այս գիշեր եւս քաղաքական մի քանի գործիչներ, շոուբիզնեսի աստղեր էին եկել եւ կենդանի պատ կազմել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։  […]

ԱԺ արտահերթ նիստում մեկ հարց է քննարկվելու.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Երեկ թերթին  հայտնի դարձավ, որ որոշվել է հուլիսի 2-ին կրկին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել որի օրակարգում, թերթի տեղեկություններով, ընդամենը մեկ հարց կա: Նիստը, ինչպես հայտնում են Աժ թերթի աղբյուրները, փակ է լինելու: Քննարկվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությունը երկարաձգելու հարցը: Թե քանի՞ տարվա երկարաձգման մասին է խոսքը՝ […]

Ինչո՞ւ են Ռուբեն Հայրապետյանին ուղղաթիռ նվիրել.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին ուղղաթիռ են նվիրել: Մեր տեղեկություններով՝ նվիրողը Ռուսաստանում ապրող հայ մեծահարուստ գործարարներից մեկն է: Ուղղաթիռ նվիրելը բացատրվում է նրանով, որ Ռուբեն Հայրապետյանը ԼՂՀ-ում՝ Շուշիում, «Իսահակի աղբյուր» կոչվող վայրում հյուրանոց է կառուցում եւ հաճախ է մեկնում Ղարաբաղ: Ուղղաթիռը կհեշտացնի մեկնելը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Բաղրամյան պողոտայում ատրճանակ են նկատել. կա բերման ենթարկված

Հունիսի 27-ին, ժամը 00.20-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Տիգրան Ռոստոմյան: Ատրճանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում […]

Ադրբեջանը սադրել է. զինվոր է զոհվել

ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արեցին սահմանում իրավիճակի կայունության համար, սակայն ադրբեջանական կողմը կրկին սադրում է սահմանի լարվածությունը:Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում։ «Այսօր ժամը 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել:Հայկական կողմի […]

Թող չստեղծվի այնպիսի տպավորություն, որ այդ յոթ դրամն օդից է եկել

Թող չստեղծվի այնպիսի տպավորություն, որ այդ յոթ դրամն օդից է եկել: Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այնտեղ որևէ չարաշահում, որևէ աշխատավարձի հարց չի եղել», – նշեց նա, հավելելով, որ միջազգային աուդիտի իրականացումն արդեն իսկ դրական է: Լրագրողների այն դիտարկմանը, թե մինչ աուդիտի ավարտը […]

Կառավարության ներկայացրած տվյալներն օբյեկտիվ են , բայց. Շարմազանովը՝ ցույցերից ու թանկացումից /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահԷդուարդ Շարմազանովը նշեց, որ նիստում անդրադարձ է եղել էներգետիկ անվտանգությանը: «Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցերը բավականին կարևոր են ՀՀ իշխանության համար: ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ մեր էներգետիկ անվտանգությունն ավելի կայուն լինի: Եղել են կարծիքներ, որ անվտանգությունը պետք է կայունցավի: Բնականաբար, […]

Ոստիկանների թիվն ավելացել է

Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ են պատրաստվում անել, ասաց, որ քիչ անց կտեղեկացնի: Բողոքի ակցիայի մասնակիցները չեն դադարում իրենց կարգախոսները բացականչելուց և իրենց հետ բացի տարբեր պաստառներից, բերել են շատ երկար՝ մի քանի մետրանոց ՀՀ դրոշը: Նշենք, որ Բաղրամյան պողոտայում այսօր ոստիկանների թիվը շատ շատ է: 

Սերժ Սարգսյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի պատվիրակությանը և ընդգծել, որ հանձնաժողովը կարևոր դեր ունի երկու երկրների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի