11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Թող չստեղծվի այնպիսի տպավորություն, որ այդ յոթ դրամն օդից է եկել

Թող չստեղծվի այնպիսի տպավորություն, որ այդ յոթ դրամն օդից է եկել: Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այնտեղ որևէ չարաշահում, որևէ աշխատավարձի հարց չի եղել», – նշեց նա, հավելելով, որ միջազգային աուդիտի իրականացումն արդեն իսկ դրական է:

Լրագրողների այն դիտարկմանը, թե մինչ աուդիտի ավարտը կկասեցվի՞ սակագինը, Շարմազանովը նշեց, թե ինքը չէ այն պաշտոնյան, ով պետք է հայտարարի որոշման կասեցման մասին: «Ամեն ինչ իր ժամանակին>,- պատասխանեց նա: Շարմազանովն այդպես էլ չնշեց, թե ինչ է լինելու ցուցարարների հետ և արդյոք իրենք թողնելու են, որպեսզի Բաղրամյան պողոտան կրկին փակ լինի:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ